ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին

Մայիսի 25-ից 28-ը Վարշավայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել անվտանգության ժամանակակից միջավայրում հատուկ գործողությունների ուժերին, Սևծովյան տարածաշրջանում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը, Աֆղանստանին, Արևմտյան Բալկանների անվտանգությանը, Դաշինքում կատարվող ծախսերին առնչվող և այլ հարցեր:

ՀՀ պատվիրակության անդամները նախագծերի վերաբերյալ հարցեր են ուղղել զեկուցողներին, ի պատասխան վեհաժողովի մասնակցի հարցադրման` պարզաբանել ներկա փուլում ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունները:

Լիագումար նիստում Կորյուն Նահապետյանը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին` Եվրոպական միության կողմից ղեկավարվող քաղաքացիական և ռազմական ճգնաժամային կառավարման գործողություններին մասնակցող գործընկեր պետություններին աջակցելու ՆԱՏՕ-ի փորձի վերաբերյալ:

Նստաշրջանի ընթացքում պատվիրակության ղեկավարն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: