Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանն առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով. Լավրով
Քննարկումների ֆոնին, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը ենթարկվելու է փոփոխությունների, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին աշխատանքային այցը Մոսկվա, որն, ի դեպ, նրա առաջին արտերկրյա այցն էր: Այցի ընթացքում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հիշեցնենք, որ երկու նախարարների բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչիում կայացած առաջին հանդիպումից մի քանի շաբաթ անց:
Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Ռուսաստանի հետ փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, դա շարունակում է մնալ երկրի առաջանահերթություններից, և Հայաստանը մտադիր է առավել ընդլայնել ՌԴ հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում:
Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է բարձր մակարդակի զարգացող քաղաքական երկխոսություն: ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում է Մոսկվայի հետ համագործակցության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անձամբ, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էին, որ արտաքին քաղաքականության փոփոխության հարցը Հայաստանում օրակարգային չէ:
Նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է, և ռուսական կողմը շարունակում է հայտարարել, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, քանի որ այն շարունակում է մնալ հակամարտության կարգավորման լավագույն ձևաչափը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կրկին հայտարարելով, որ պնդում է, որ բանակցային գործընթացին մասնակցի նաև Արցախի Հանրապետությունը, ինչի հետ կապված ՌԴ ԱԳ նախարարը հստակեցրել է. «Եթե կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններին, դա կլինի իրենց որոշումը, և մենք կհարգենք այն»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև առևտրա-տնտեսական համագործակցությունը: Լավրովի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստում է երկու երկրների առևտրա-տնտեսական կապերի ամրապնդմանը:
Լավրովի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի միջև զարգանում են նաև խորհրդարանական կապերը: Նա հավելել է, որ իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վառելիքի, ինչպես նաև հեռուստահաղորդակցության և բանկային համակարգի հետ կապված նախագծերին:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ կայացել են լավ բանակցություններ, որոնք անցել են կառուցողական, փոխվստահության մթոնոլորտում և մեր պետությունները կապող գործընկերային հարաբերությունների, մեր ռազմակավարական համագործակցության ոգով: Լավրովը գոհունակություն է հայտնել այն բանակցությունների արդյունքներից, որոնք, իր համոզմամբ, նպաստելու են Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երևան:
Հիշեցնենք, որ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է մայիսի 12-ին՝ փոխարինելով Էդվարդ Նալբանդյանին, ով ՀՀ ԱԳՆ-ն ղեկավարել է 2008-2018 թվականներին: Մնացականյանն ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը (МГИМО) և 1991 թվականից աշխատել որպես դիվանագետ:
այլ նյութեր այս թեմայով
- ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը «Մայր Հայաստան» թանգարանին են փոխանցվել ծովակալ Իսակովի անձնական իրեր. ՊՆ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի...
- Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետի՝ այս տարվա երկրորդ կեսին մեր երկիր այցելելու հրավերը. Հակոբ Արշակյանը՝ Շվիդկոյին Ապրիլին Ստեփանավան քաղաքում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի...
- Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Լավրով Նույնպիսին է մեր ընդհանուր կարծիքը հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ «3+3»...
- Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Ռուսաստան ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում ոչ պակաս բարեհաջող է լինելու:
- Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ. Փաշինյանը՝ Միշուստինին Մեծ հաղթանակի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համապարփակ զարգացնել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ