ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Հայկական կողմը լիարժեք վերահսկողություն ունի Գյուննոտ գյուղի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել

Armenpress

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որը վկայում է Գյուննոտի հատվածում հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության մասին:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսանյութը հրապարակվել է հետևյալ գրառմամբ. «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»:

Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ սույն թվականի հունիսի 6-ին և 7- ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիներին՝ մոտենալ Գյուննոտ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։

«Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչների՝ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը շահարկեց հայկական կողմի բարի կամքի դրսևորումը՝ ներկայացնել այն իբր իրենց համար ձեռքբերում և այդ տարածքների նկատմամբ հսկողություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 64%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  28° 
23.06.2018
18°  31° 
24.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: