Հունաստան-Մակեդոնիա պատմական համաձայնագիրը. հնարավո՞ր է կարգավորում պարտադրել հասարակություններին
Հունաստանն ու Մակեդոնիան հունիսի 17-ին ստորագրել են պատմական համաձայնագիր Մակեդոնիայի Հանրապետությունը, որը միջազգային փաստաթղթերում նշվում էր որպես Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու մասին՝ այսպիսով, ամենայն հավանականությամբ, վերջ դնելով երկու երկրների միջև արդեն երեք տասնամյակ ձգվող վեճին:
Նոր անվանումը պետք է հավանության արժանանա Մակեդոնիայում աշնանը կայանալիք հանրաքվեին, որից հետո Հունաստանի և Մակեդոնիայի խորհրդարանները պետք է վավերացնեն պայմանագիրը: Եվ միայն Մակեդոնիայի սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունները կատարելուց հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ՝ Մակեդոնիայի առջև բացելով դռները դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն: Նշենք, որ Հունաստանը Մակեդոնիայի անվան պատճառով արգելափակում է վերջինիս հետ՝ անդամակցության վերաբերյալ բանակցությունները:
Չի բացառվում, որ կողմերի միջև համաձայնության ձեռքբերման հարցում որոշակի ազդեցություն են ունեցել հենց ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն: Վերջիններիս մոտ առկա է մտահոգություն, որ կառույցներին Մակեդոնիայի ոչ լիարժեք ինտեգրման դեպքում երկրում կարող է մեծանալ ռուսական ազդեցությունը: Ուստի, չի բացառվում, որ եվրոպական կառույցներն ուղղակի և անուղղակի ազդեցության լծակներ են կիրառել կողմերի նկատմամբ՝ խթանելու փոխզիջումային պայմանավորվածությունը: Այս համատեքստում հետաքրքրական է, որ Եվրահանձնաժողովն օրերս հավանություն է տվել տնտեսական ճգնաժամում գտնվող Հունաստանին մեկ մլրդ եվրո տրանշի փոխանցմանը:
Նշենք, որ թեև համաձայնագիրը կարող է բավականին դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության ամրապնդման և սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, սակայն թե՛ հունական, թե՛ մակեդոնական իշխանություններին անհրաժեշտ է համաձայնագիրը «մարսեցնել» սեփական հանրությունների մոտ: Հույները կտրականապես դեմ են հարևան երկրի անվանման մեջ որևէ կերպ Մակեդոնիա բառի կիրառմանը՝ կարծելով, որ այդկերպ հարևան սլավոնական ազգը փորձում է յուրացնել Հունաստանի պատմությունը՝ ներկայանալով որպես Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգորդ, և կարող է տարածքային հավակնություններ ներկայացնել Աթենքին: Նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու հետ կապված սիմվոլիկայից Սկոպյեի հրաժարումը նրանց դիրքորոշումը չի մեղմում: Սոցհարցումների համաձայն՝ հույների 68 տոկոսը դեմ է այս համաձայնագրին:
Ինչ վերաբերում է մակեդոնական հանրությանը, նշենք, որ Մակեդոնիա անվանման կիրառումը վերջիններիս համար ազգային ինքնության պահպանման խնդիր է: Թեև համաձայնագրում ամրագրված է, որ Մակեդոնիայի քաղաքացիները կոչվում են մակեդոնացիներ, իսկ պետական լեզուն՝ մակեդոներեն, ինչը հնարավորություն է տալիս դիմակայելու Բուլղարիայի և Սերբիայի հնարավոր հավակնություններին, սակայն մակեդոնացի ազգայնականները կարծում են, որ Մակեդոնիայի Հանրապետությունից Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանվելը կարող է հարված հասցնել երկրի միասնությանը, և մակեդոնացիներից հետո երկրի մեծությամբ երկրորդ էթնիկ խումբը՝ ալբանացիները (25 տոկոս), կարող է փորձել Կոսովոյի օրինակով անկախություն պահանջել:
Ակնհայտորեն, ազգայնականները, որոնք բավականին մեծ ազդեցություն ունեն երկրի քաղաքական կյանքում, ամեն ինչ անելու են համաձայնագիրը տապալելու համար: Մակեդոնիայի նախագահը, ով ազգայնական կուսակցության ներկայացուցիչ է, արդեն հայտարարել է, որ մտադիր չէ ստորագրել վարչապետ Զորան Զաևի կնքած համաձայնագիրը, եթե խորհրդարանն այն վավերացնի:
Հունաստանում ևս բավականին ռադիկալ են տրամադրված այս հարցում: Ընդդիմությունն այս կապակցությամբ հունիսի 16-ին խորհրդարանում քվեարկության էր դրել Ցիպրասի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, սակայն նախաձեռնությունը բավարար ձայներ չստացավ:
Նման պայմաններում չի բացառվում, որ Հունաստանի և Մակեդոնիայի միջև կնքված պատմական այս փաստաթուղթը երկու երկրների միջև առկա վեճը կարգավորելու փոխարեն դառնա ներքաղաքական ճգնաժամի պատճառ թե՛ Հունաստանում, թե՛ Մակեդոնիայում, քանի որ ցանկացած բանակցված կարգավորում, ըստ էության գործուն է վեճի կողմ հանդիսացող հասարակություններում հավանության արժանանալու դեպքում միայն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ