ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը: 

Վարչապետը ողջունել է ԵԽ պատգամավորների այցը Հայաստան և կարևորել համագործակցության ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նիկոլ Փաշինյանը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը: Այդ համատեքստում գործադիրի ղեկավարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության մեջ մենաշնորհների դեմ պայքարի և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներն ու ծրագրերը: Վարչապետն իր դիտարկումներն է ներկայացրել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունների և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված՝ շեշտելով, որ դրանց նպատակն է լինելու ապահովել և երաշխավորել ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը: «Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

ԵԽ պատգամավորները նշել են, որ ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, կարևորել ու ողջունել դրանց խաղաղ և ոչ բռնի հանգուցալուծումը՝ ժողովրդավարական սկզբունքների ու Սահմանադրության շրջանակում: Նրանք ընդգծել են, որ Եվրոպական միությունը պատրաստ է օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման քայլերին ու նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ԵԽ պատգամավորների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, քաղաքականության և բիզնեսի տարանջատմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և այլ թեմաների: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 6.44 կմ/ժ
23 C°
 
20°  29° 
23.07.2018
19°  33° 
24.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: