ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Փրկություն դժոխային կենդանաբանական այգուց». Բրիտանական Daily Mail-ն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերին

©Facebook/ International Animal Rescue

Բրիտանական հայտնի The Daily Mail պարբերականն անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող կենդանիների ազատ արձակմանը` անվանելով այն «փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց»:

Նշենք, որ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են աշխատակիցներն ազատում փոքրիկ վանդակներում պահվող արջերին:

Տեսանյութը նկարահանող անձը նշում է, որ առաջին հայացքից թվում է, թե արջը պետք է 5-6 տարեկան լինի, սակայն, կենդանուն զննելուց հետո պարզվում է, որ վերջինս ավելի մեծ է. պարզապես փոքր է երևում:

«Կենդանու վատ սնվելն է թերևս պատճառը»,- գրում է պարբերականը:

Նշենք, որ հունիսի 18-ին FPWC-ի վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) արագ արձագանքման խումբը Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի հետ միասին մեկնել է Էջմիածին` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում իրավիճակը գնահատելու և կենդանիների հետագա ճակատագրի հարցը պարզելու նպատակով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: