ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Զրո հանդուրժողականություն քաղաքական կոռուպցիայի հանդեպ». Արմեն Աշոտյան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հունիսի 27-ի լիագումար նիստում, որը մեծամասամբ ընթացել է «Ադրբեջանական լվացքատան», Ադրբեջանում համակարգային կաշառակերության առկայության և դրա դեմ պայքարի շուրջ քննարկումներով, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետևանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով:

Իր խոսքում հանձնաժողովի նախագահը կարևորել է կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե՛ միջազգային և թե՛ ազգային մակարդակներում՝ ցանկացած քաղաքական կոռուպցիայի ու կաշառակերության հանդեպ զրո հանդուրժողականության ցուցաբերմամբ:

Արմեն Աշոտյանը կոչ է արել Եվրոպական խորհրդարանին և Արևելյան գործընկերության երկրներին համապատասխան միջոցներ ձեռնարկել իրենց երկրների այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց անունները ոչ թափանցիկ և կոռուպցիոն գործարքների հետ կապված հիշատակվում են միջազգային զեկույցներում, իսկ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերին՝ զտել իրենց քաղաքական կուսակցությունների շարքերը կոռումպացված տարրերից՝ պահպանելու եվրոպական քաղաքական կուսակցությունների էթիկական բնույթն ու կերպարը:

Հանձնաժողովի նախագահը կարևորել է կոնկրետ գործուն մեխանիզմների ներդրումը, մասնավորապես էթիկայի հարցերով հանձնաժողովների ստեղծումը՝ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում կոռուպցիոն գործարքների բացառման և քաղաքական առումով էթիկական վարքագծի ապահովման համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: