ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի քանի հստակեցում ռուս հասարակական գործիչների` Լելե Թեփե այցելության վերաբերյալ

Ռուս փորձագետների, հասարակական գործիչների և ՌԴ Պետդումայի պատգամավորի այցելությունը 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված Լելե Թեփե բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքեր տարատեսակ մեկնաբանություններ է ստացել: Ընդգծելով այդ քայլի բավականին մտահոգիչ լինելը` անհրաժեշտ է մի քանի հստակեցումներ անել: Այսպես`

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում բացառապես դրական ազդակներ է տվել, իսկ եթե ինչ-որ հարցերում որոշակի անվստահություն կա Հայաստանի լեգիտիմ ընտրված վարչապետի նկատմամբ, ապա դրանք պետք է պարզաբանվեն բացառապես դիվանագիտական խողովակներով:
  • Լելե Թեփե այցելած անձանց քայլը, իհարկե, աղետալի է` հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, սակայն պետք է նկատել, որ այն որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես Ռուսաստանի իշխանությունների գործողություն, կամ ռուս ժողովրդի վերաբերմունք:
  • Տեղի ունեցողը մտածելու տեղիք է տալիս ինչպես մեր անվտանգության, այնպես էլ դիվանագիտական կորպուսի աշխատանքի վերաբերյալ` հաշվի առնելով, որ Լելե Թեփե բարձրացած խմբի կազմում եղել է նաև Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր:

Հ.Գ. Լելե Թեփե այցելած անձինք պետք է հստակ գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում պատերազմական գործողությունների հավանական վերսկսման համար, քանի որ իրենց այդ քայլով նրանք լեգիտիմացնում են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրությունը, որը հարյուրավոր կյանքեր է խլել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: