ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ Փաշինյանը դեռ չի կարողանում կողմնորոշվել ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցության հարցում

Պաշտոնական Երևանը դեռևս վերջնական որոշում չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցության հարցում: Այս մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ Հայաստանը ՆԱՏՕ գագաթաժողովներին մշտապես մասնակցել է որոշակի վերապահումներով: Այսպես, նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ` 2010 և 2012 թվականներին, մերժել է դաշինքի հրավերը, քանի որ այդ գագաթաժողովների արդյունքներով ընդունվող փաստաթղթերի նախապես ուղարկվող նախագծերում եղել են Հայաստանի շահերին հակասող ձևակեպումներ: Մասնավորապես, դրանցում  տեղ են գտել Հարավային Կովկասում և Մոլդովայում առկա հակամարտությունների վերաբերյալ ընդհանրական ձևակերպումներ և ընդգծվում է ԵԱՀԿ` միայն տարածքային ամբողջականության վերաբերյալ սկզբունքը:

Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի մասնակցության վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտ հստակության բացակայությունը պայմանավորված է այս հանգամանքով: Երևանը դեռևս որևէ երաշխիք չունի, որ գագաթաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթում տեղ չեն գտնելու Հայաստանի շահերին հակասող ձևակերպումներ:

Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ ռուսական գործոնի մասին: Մոսկվան միշտ էլ որոշակի զգուշավորությամբ է վերաբերել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, և մասնավորապես ՀՀ առաջին դեմքի մասնակցությանը դաշինքի գագաթաժողովներին: Իսկ փոփոխված իրողությունների պայմաններում Մոսկվան սկսել էլ որոշակի զգուշավորություն ցուցաբերել Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ` դատելով ռուսական փորձագիտական շրջանակների գնահատականներից, Հայաստանին ուղղված մեսիջներից, որի ամենաթարմ օրինակն է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Չոջուխ Մարջանլի գյուղում հուլիսի 1-ին կայացած «Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում» խորագրով ֆորումին Պետդումայի պատգամավորի, ռուս հասարակական գործիչների, հայտնի փորձագետների մասնակցությունը և գրավված Լելե Թեփե բարձունքում ադրբեջանական դիրքեր այցելությունը:

Նման պայմաններում թերևս լավագույն որոշումը կլինի հուլիսի 11-12-ը Բրյուսել կատարելիք այցի շրջանակներում բավարարվել միայն ԵՄ ղեկավարության հետ հանդիպումներով: Չնայած Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են արտաքին քաղաքականության կուրսի անփոփոխ մնալու մասին, սակայն մինչ այժմ վարչապետը պաշտոնական հանդիպումներ չի ունեցել ԵՄ ղեկավարության հետ, ավելին` մեկ անգամ մերժել է Բրյուսել այցելելու ԵՄ հրավերը: Փաշինյանի` Ռուսաստան կատարած այցերի, հայ-ռուսական հարաբերություններն ավելի խորացնելու մասին հայտարարությունների ֆոնին Բրյուսել այցելությունը ԵՄ ղեկավարության հետ հանդիպելու համար միանգամայն տեղավորվում է Հայաստանի որդեգրած «և-և»-ի քաղաքականության մեջ, սակայն եթե Բրյուսել այցելության առիթը ՆԱՏՕ գագաթաժողովն է, դա առաջացնում է որոշակի հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: