ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահը պարգևատրել է դպրոցականներին

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված Արցախի աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: 
«Մենք հպարտության զգացում ենք ապրում՝ ամեն անգամ տեսնելով այսպիսի համեստ, պարկեշտ և խելացի երիտասարդների, ովքեր վաղը կերտելու են մեր երկրի ապագան, լինելու են նրա պաշտպանները, զարգացնելու և զորացնելու են մեր անկախ պետականությունը»,- նշել է իր խոսքում Նախագահ Սահակյանը:
Բակո Սահակյանը կարևորել է մեր դպրոցականների հաջողություններն ու ձեռքբերումները՝ անհրաժեշտ համարելով շարունակել մշտապես կատարելագործել, խորացնել ու ընդլայնել գիտելիքները, ձգտել հասնել նորանոր բարձունքների, երբևիցե չընկճվել բարդությունների և դժվարությունների առջև: 
«Մեր ժողովրդի մտավոր ներուժը ամենամեծ հարստությունն է, որը ժամանակին բացահայտելու, կատարելագործելու և ճիշտ օգտագործելու դեպքում կբացի անսպառ հնարավորություններ մեր հայրենիքի հետագա զարգացման համար»,- ընդգծել է Բակո Սահակյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: