ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Էրդողանը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում երբեք Ադրբեջանին մենակ չի թողնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունից վերադառնալիս պատասխանելով լրագրողների հարցերին`  անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը, փոխանցում է Ermenihaber-ը: 

Նա նշել է, որ  մինչև այժմ միջազգային հարթակներում Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և դա շարունակվելու է նաև ապագայում։

«Ղարաբաղի հարցում  մենք ի սկզբանե միշտ աջակցել ենք, աջակցում  և շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին։ Այս հարցում կա 3 պատասխանատու երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա։  Ցավոք, նրանք  այդ ուղղությամբ չեն կարողանում անել կամ չեն անում անհրաժեշտ քայլերը։ Եվ, ցավոք,  դրա համար էլ  այդ հակամարտությունը շարունակվում է և լուծում չի ստանում»,-ասել է Էրդողանը։

Վերջինս նշել է, որ իրենք բոլոր միջազգային հարթակներում՝ կլինի ՆԱՏՕ, թե այլ հարթակ,  Ղարաբաղի հարցում շարունակելու են աջակցել Ադրբեջանին։

«Այս հարցում  մենք երբեք նրանց (Ադրբեջանին-խմբ.) մենակ չենք թողել և չենք թողնի»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 6.44 կմ/ժ
23 C°
 
22°  35° 
20.07.2018
21°  33° 
21.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: