ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը-ՆԱՏՕ-Ռուսաստան եռանկյունին

Վրաստանում նոր թափ է առել ռազմական պոտենցիալի և պաշտպանական համակարգերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը: Երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ պաշտպանության նախարարության տարեկան բյուջեն կկազմի ՀՆԱ-ի 2 տոկոսը և շարունակվում են աշխատանքները երկրի ռազմարդյունաբերական կոմպլեքսի արդիականացման ուղղությամբ: Այս ամենը տրամաբանական շարունակությունն է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և այնտեղ արված հայտարարությունների:

Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց նշելու հնարավոր ժամկետների մասին:

Առաջին անգամ ՆԱՏՕ-ն Վրաստանի անդամակցության հնարավորության մասին բարձրաձայնել էր 2008-ին՝ Բուխարեստում տեղի ունեցած գագաթաժողովի շրջանակներում: Այն ժամանակ գլխավոր պայմանը դաշինքի անդամության չափանիշներին համապատասխանելն էր: Այսօր, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը լուրջ առաջընթաց ունի այդ հարցում, անդամակցության հեռանկարները շարունակում են մշուշոտ մնալ: Գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն է: 

Վրաստանի անդամակցության վերաբերյալ Ստոլտենբերգի վերջին հայտարարությանը հետևեց ռուսական կողմի բավական կոշտ դիրքորոշումը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մասնավորապես նշեց, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի նոր պետությունների, այդ թվում՝ Վրաստանի՝ ՆԱՏՕ անդամակցելու դեպքում:

Բնական է, որ Վրաստանի՝ դաշինքին անդամակցությունն ուղղակիորեն կբխի ՆԱՏՕ-Ռուսաստան ընթացիկ հարաբերությունների բնույթից: Ուկրաինական ճգնաժամի արդյունքում առանց այն էլ սրված հարաբերությունները ավելի վատթարացնելու հեռանկարն այսօր չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ դաշինքի շահերից, ուստի կարելի է ենթադրել, որ Վրաստանի անդամակցության հարցը կարող է երկարաձգվել: Ի վերջո, պատահական չէ, որ Ստոլտենբերգը ոչ մի հստակ ժամկետ իր խոսքում չնշեց:

Չմոռանանք նաև, որ եթե խոսքը Վրաստանի և, միևնույն ժամանակ, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրմանն է առնչվում, ապա այստեղ առաջ է գալիս նաև այս պետությունների չլուծված տարածքային վեճերի խնդիրը: ՆԱՏՕ-ի կանոնադրության համաձայն՝ դաշինքի անդամ չեն կարող դառնալ այլ պետությունների հետ տարածքային վեճեր ունեցող երկրները: Իսկ թե այս պայմաններում ինչպես է լուծվելու Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ուկրաինայի պարագայում՝ Ղրիմի հարցը, դեռ հստակ չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: