ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տոնոյանը ՌԴ դեսպանի մոտ կբարձրաձայնի Գյումրիում ռուս զինծառայողների անսպասելի զորավարժություն անցկացնելու հարցը

Armenpress

Հուլիս 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն առանց զգուշացման զորավարժություն են անցկացրել Շիրակի Փանիկ գյուղի վարչական տարածքում, կրակել են տարբեր զինատեսակներից, պայթուցիկներ փորձարկել: Այս մասին վկայող տեսանյութեր են հրապարակվել ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշել է, որ նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 18-ին հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական կցորդին՝ բարձրացնելու հարցը նրանց մոտ:

Իր հերթին` Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու միջադեպի հետ կապված հարցեր:

«Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն խնդրեց և նշեց, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի», - գրել է մարզպետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: