ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայ-ամերիկյան հարաբերություններում պետք է նոր էջ բացվի».Փոխվարչապետ Միրզոյանը Վաշինգտոնում է

www.amerikayidzayn.com

«Նախկինում ամեն ինչ շատ սահուն է եղել, բայց՝ նոր էջ է պետք բացել», - այս մասին Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հայտնում է Ամերիկայի Ձայնը:

«Ես կարծում եմ, ժամանակն է, որ բոլորովին այլ մակարդակի վրա բարձրացվեն մեր հարաբերությունները եւ ոչ թե խոսենք անցյալը սահուն շարունակելու մասին: Ես խնդրում եմ, իմ ուղերձը շատ բառացի ընկալել եւ նաեւ գործընկերներին փոխանցել տարբեր քննարկումների ժամանակ. Աննախադեպ խաղաղ դեմոկրատական հեղափոխության շնորհիվ աշխարհում հայտնվել է մի նոր ժողովրդավարական պետություն եւ այդ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել»:

Փոխվարչապետ Միրզոյանը կոչ է արել կոնգրեսականներին աջակցել, որ մեծացվեն Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալները: Վաշինգտոնի իր այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը չորեքշաբթի բանակցություններ է վարել Պետքարտուղարությունում, հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի մի շարք սենատորների եւ կոնգրեսականների, ինչպես նաեւ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ:

«Կարծում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի է նաեւ ԱՄՆ-տարածաշրջան, Հայաստան-Վրաստան համատեքստում դիտարկել»:

Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, նշել է փոխվարչապետ Միրզոյանը՝ շեշտելով, որ Երեւանն առաջնորդվում է Հայաստանի շահերով.

«Մենք չենք կարող թույլ տալ շատ կտրուկ շրջադարձ»:

Կոնգրեսականներ Փալոնին, Վալադաոյին եւ Թրոթին հետաքրքրում էին Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երեւանի դիրքորոշումը եւ Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարը, որին ի աջակցություն կոնգրեսական Դեյվիդ Թրոթն առաջարկեց Կոնգրեսի հատուկ հռչակագիր ընդունել: Ֆրենք Փալոնն էլ ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցածը կարող է օրինակ ծառայել Հայաստանի հարեւանների համար.

«Իսկ մեր կողմից ամենակարեւոր քայլն է բարձրացնել մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները»:

Ամերիկացի օրենսդիրներին հատուկ հետաքրքրում էր Հայաստանի «թավշյա հեղափոխության» պատմությունը, քանի որ, ընդգծեց կոնգրեսական Փալոնը, Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցելած Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով մասնակցել էր «թավշյա հեղափոխությանը»: Միրզոյանի խոսքով, տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքացիները երազել են ունենալ ազատ ժողովրդավար պետություն եւ տասնամյակներ շարունակ դա չի հաջողվել:

«Բայց, մենք չենք հանձնվել եւ ինչպես տեսնում եք, մենք կարողացանք հաղթել»:

Հանդիպման ընթացքում կոնգրեսականներն ընդգծեցին նաեւ, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել, որի համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: