ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կփոխի քաղաքացիության տրամադրման կանոնները

neweuropeans.net

Եվրահանձնաժողովը մտադիր է սեպտեմբերին հրապարակել ԵՄ անդամ երկրների կողմից քաղաքացիության տրամադրման վերաբերյալ նոր նորմերը: Այդ մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան, հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Spiegel-ին:

Նա ԵՄ երկրներին ավելի մեծ զսպվածության կոչ է արել երրորդ երկրներից անձանց քաղաքացիության տրամադրման ժամանակ:

«Եվրահանձնաժողովը մեծ անհանգստությամբ հետևում է, այսպես կոչված, «ոսկե անձնագրերի» հետ կապված իրավիճակի զարգացմանը»,- ասել է Յուրովան:

Եվրահանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին աճել է ԵՄ երկրների անձնագրերի թիվը, որոնք ստացվել են բացառապես երկրի տնտեսությունում իրականացված ներդրումների հիման վրա կամ թանկ անշարժ գույք ձեռք բերելու արդյունքում:

Յուրովան հիշատակել է Կիպրոսը, Մալթան և Հունաստանը, որոնք կեցության շատ երկարաժամկետ թույլտվություններ (այսպես կոչված՝ «ոսկե վիզաներ») կամ լիարժեք քաղաքացիություն են տրամադրում Չինաստանի, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ անդամ այլ երկրների քաղաքացիներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: