ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆիզիկական անձինք այսուհետ կկարողանան ավելի մեծ ծավալով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան

Yerevan.Today

Այսօր՝ օգոստոսի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ Կառավարության նիստը:

Նիստի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասել է, որ որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների: ՊԿ նախագահի խոսքերով, առկա սահմանաչափերը բարձրացվում են:

«Օրինակ, կենդանական ծագում ունեցող մթերքների համար ներկայումս գործող սահմանաչափը մինչև 3 կգ է, մենք սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 30 կգ։ Կենդանի ծառեր, բույսեր, սոխուկներ, արմատներ ներկայումս սահմանված է 5 հատ, բայց ոչ ավելի, քան 2 կգ, սահմանում ենք 15 հատ, բայց ոչ ավելի 50 կգ։ Սուրճի, թեյի, համեմունքների դեպքում ներկայումս սահմանված է 5 կգ, առաջարկում ենք 15 կգ և այսպես շարունակ»,-  մասնավորապես նշել է Դավիթ Անանյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշմամբ՝ սահմանված էր՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, որոնք այժմ վերանայվում են։

«Այդ չափաքանակների հետ կապված՝ որոշակի փոփոխություններ ենք առաջարկում, այլ կերպ ասած, մենք ԵՏՀ հանձնաժողովի կողմից 2017թ-ի դեկտեմբերի N 107 որոշմամբ և մեր կառավարության 2015թ-ին որոշման մեջ հակասություններ կամ տարբերություններ կան, որոնք ուզում ենք վերացնել»,- ասել է ՊԵԿ նախագահը։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: