ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ քաղաքացին մեղադրվում է Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը:

«Գիլը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է ԱՄՆ պետական դեպարտամենտին հասցեագրված նոտա՝ այդ երկրի քաղաքացի Դեն Բիլզերյանի այցի առնչությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներ», - հայտնել է Հ.Հաջիևը:

Ըստ նրա, Գիլին հայտնել են, որ Դ.Բիլզերյանը խախտել է «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքը, «Միգրացիոն օրենսգիրքը» և «առանց համապատասխան փաստաթղթերի Հայաստանի տարածքով այցելել ադրբեջանական օկուպացված տարածքներ՝ շրջանցելով հաստատված հսկիչ անցակետերը»:

«Գտնվելով Խանքենդի և այլ օկուպացված տարածքներում՝ նա զբաղվել է անօրինական ռեժիմի քարոզչությամբ, ապօրինի ձեռք է բերել հրազեն և սադրիչ նպատակներով դրանից ցուցադրական կրակ բացել Ադրբեջանի Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ», - ասել է Հաջիևը:

«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԱՄՆ կառավարությունն ամենայն լրջությամբ կվերաբերվի պաշտոնական Բաքվի մտահոգություններին՝ Դ. Բիլզերյանի անօրինական գործողությունների կապակցությամբ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հետագայում ամերիկյան քաղաքացիները ձեռնպահ մնան Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելելուց», - ասել է Հ. Հաջիևը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայազգի ամերիկացի միլիոնատեր, «պոկերի թագավոր» Դան Բիլզերյանը մտադիր է իրականացնել լայնածավալ ծրագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հենց այդ նպատակով էլ նա մեկնել էր Արցախ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: