Թուրքական տնտեսության ներկայիս լարված վիճակը պետական անորակ կառավարման ցայտուն օրինակ է
Հարևան Թուրքիայում տնտեսությունը կանգնած է ճգնաժամի եզրին: Ամիսներ շարունակ արժեզրկվող թուրքական արժույթը վաղուց էր պահանջում դրամավարկային համակարգված միջնորդություն, ինչն առայժմ չկա: Իսկ թե ինչու թուրքական պետությունը չի ցուցաբերում պատշաճ աջակցություն սեփական ֆինանսական համակարգին, պայմանավորված է ստեղծված իրավիճակի և լիրայի անկման բուն պատճառների միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապով:
Լիրայի անկմանը նպաստող հանգամանքների համախմբում են արտաքին պետական պարտքի՝ 460 մլրդ դոլարի շեմի գերազանցումը, այդ թվում բավական մեծ ծավալ կազմող կարճաժամկետ պարտավորությունները, երկրում գնաճի վերջին ամիսներին անընդհատ աճող մակարդակը, ինչի հետևանքով մեծ վնասներ է կրում ոչ միայն թուրք ժողովուրդն, այլ նաև անկում է ապրում օտարերկրյա կապիտալի արդյունավետությունն այդ երկրում, արդյունքում՝ արտասահմանյան կապիտալի արտահոսքը, հետևաբար՝ թուրքական ակտիվների «պարապուրդը»: Այս ամենից զատ, թուրքական իշխանությունների վստահության անկումը միջազգային հանրության մոտ, ինչը ևս բացասաբար է ազդում լիրայի փոխարժեքին:
Վերջինիս մասով խնդիրը ոչ միայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ագրեսիվ հայտարարություններն են այս կամ այն գործընկերոջ կամ միջազգային խաղացողի հասցեին կամ ցայտուն միանձնյա կառավարման հաստատումը երկրում, այլև՝ երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին ընդառաջ պետական կարգավորիչ մեխանիզմների չկիրառումը: Խոսքը, մասնավորապես, ազատ տնտեսություններին բնորոշ դեպքերում Կենտրոնական բանկերի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության մասին է: Մինչդեռ այստեղ ևս խնդիրն անձակենտրոն քաղաքականության և դրանից բխող պետական նշանակումների հետևանք է: Հայտնի է, որ Թուրքիայի ԿԲ նախագահը Էրդողանի փեսան է, այսինքն ԿԲ ևս զրկված է անկախությունից: Իսկ Կենտրոնական Բանկը լիրայի արժեզրկումը զսպելու նպատակով կարող է բարձրացնել անվանական տոկոսադրույքները, այլ կերպ ասած՝ սահմանել փողի արժեք, մինչդեռ Էրդողանը վաղուց է հայտնի տոկոսադրույքները բարձրացնելուն դեմ իր մոտեցմամբ: Պատճառը՝ իրեն սուլթանի կարգավիճակում զգացող երկրի ղեկավարի անհագ ձգտումն է անընդհատ աճող ՀՆԱ-ի ցուցադրության:
Ամենակարող երկրի իլյուզիաների պատճառով է նաև հարաբերությունների վատթարացումը ԵՄ և ԱՄՆ հետ, ինչը լրացուցիչ հետևանք է միջազգային շուկաներում թուրքական տնտեսության նկատմամբ վստահության մակարդակի անկումը, ԱՄՆ կողմից թուրքական երկաթի և ալյումինի ներկրման նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
Ակնհայտ է, որ նման քաղաքականության շարունակականությունը թուրքական տնտեսությունը դնելու է էլ ավելի վատ վիճակի մեջ և դրանից դուրս հանելուն ուղղված երբեմնի արդյունավետ միջոցները կարող են էլ չաշխատել, ինչն, ըստ էության, տեղի է ունենում Կատարի կողմից Թուրքիայում արվող 15 մլրդ դոլարի ներդրման պարագայում (փորձագիտական տարատեսակ գնահատականներով այդ գումարն առավելապես բարոյական օժանդակություն կարող է ծառայել):
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ