ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է սպասվում Մակեդոնիային չհաջողված հանրաքվեից հետո

Good Politic

Մակեդոնիայի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին կասկածի տակ է հայտնվել նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքերի պատճառով:

Չնայած նրան, որ Մակեդոնիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել երկրի անվանափոխությանը և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցությանը, սակայն հանրաքվեն կայացած չի ճանաչվել: Մակեդոնիայի օրենսդրության համաձայն՝ հանրաքվեի հաջողության համար պահանջվում է, որ քվեարկի ընտրողների առնվազն 50%-ը, սակայն անվանափոխության հակառակորդների, այդ թվում՝ նախագահ Գյորգե Իվանովի և ընդդիմադիր պատգամավորների կողմից հայտարարված բոյկոտի հետևանքով ընտրողների մասնակցությունը ընդամենը 36.8 տոկոս է կազմել։ Նշենք, որ երկրում ընտրություններին մասնակցության իրավուքն ունեցող անձանց թիվը մոտ մեկ միլիոն ութ հարյուր հազար է, ուստի հանրաքվեն կայացած համարելու համար անհրաժեշտ էր  903,169 ընտրողի մասնակցությունը:

Չնայած հանրաքվեի այսպիսի արդյունքներին` Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը, ով երկրի վերանվանման և եվրաատլանտյան ինտեգրման գլխավոր նախաձեռնողն է, ոչ միայն չի պատրաստվում հրաժարակ տալ (ինչպես խոստացել էր), այլ նաև շարունակում է պնդել, որ այս արդյունքներն այդքան էլ էական չեն: Ըստ նրա` Մակեդոնիայի վերանվանման հարցը կլուծվի խորհրդարանում: Իսկ, թե արդյոք խորհրդարանականները իրենց համաձայնությունը կտան վերանվանմանը, թե՞ ոչ, դժվար է ասելը: Նշենք, որ նախ` վերանվանման որոշում ընդունելու համար հարկավոր են խորհրդարանի պատգամավորների երկու երրորդի ձայները: Այսինքն` կառավարությունն ութ լրացուցիչ ձայնի կարիք ունի օրենսդրական նախաձեռնությունը հաստատելու համար: Ստեղծված իրավիճակում Մակեդոնիայի կառավարությունը ստիպված կլինի դիմելու ՄՆՀԿ-ԴԿՀՄԱՄ (Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության) կուսակցության օգնությանը, սակայն նրանց հետ բանակցելն ու համաձայնության գալն այդքան էլ հեշտ չի լինելու, քանի որ  վերջիններս դեմ են եղել այս նախաձեռնությանը:  Անգամ ձայների տվյալ քանակն ապահովելու դեպքում էլ հարցը լուծված համարելու հավանականությունն այդքան էլ բարձր չէ:  

Նշենք, որ ընդդիմադիրները, ովքեր կոչ էին արել քաղաքացիներին բոյկոտել հանրաքվեն (ինչը, դատելով մասնակցության մակարդակից, հաջողվել է նրանց մոտ), չեն պատրաստվում համակերպվել վարչապետի այս նոր որոշման հետ:  Նրանք վարչապետի դիրքորոշումը «հանրաքվեի արդյունքների կեղծման փորձ» են որակել և պատրաստվում են պայքարել մինչև վերջ` պնդելով, որ ժողովուրդի մեծ մասը դեմ է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությանը:

Ստեղծված իրավիճակում, թե ինչպիսի լուծում կգտնի Մակեդոնայի կառավարությունը խնդրին, մտահոգում է նաև հարևան Հունաստանում:

Նշենք, որ երկրի անվան շուրջ  Մակեդոնիայի և Հունաստանի վեճը շարունակվում է արդեն 27 տարի, ինչն էլ տարիներ շարունակ խոչընդոտ էր հանդիսանում Մակեդոնիայի համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Հունաստանը պահանջում է փոխել «Մակեդոնիա» անունը, քանի որ իր տարածքում ունի այդ անվամբ շրջան և հարևան երկրի այդ անունը համարում է տարածքային ոտնձգություն: Այս վիճահարույց հարցի շուրջ Աթենքն ու Սկոպյեն առաջընթաց արձանագրեցին այս տարվա հունիսին: Զաևն ու նրա հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասը համաձայնության եկան Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ, ըստ որի` Մակեդոնիան պետք է կոչվեր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, որից հետո երկրին կընձեռվեր Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն: Սակայն հարցումները վկայում են, որ ընտրողների 36.8  տոկոսն է մտադիր գործնականում գնալ տեղամասեր և քվեարկել:

Թե ինչ հանգուցալուծում կստանա այս հարցը, դեռևս պարզ չէ, սակայն հարկ է նշել, որ ո'չ Մակեդոնիայի կառավարությունը, ո'չ էլ ընդդիմությունը չեն պատրաստվում զիջումների գնալ:  

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: