ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Բաքվում կարող է որպես ազդակ ընկալվել

Հայաստանում իր լիազորություններն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVNreport-ին տված հարցազրույցում անդրադարձ է կատարել Արցախյան հիմնախնդրին՝ տարակուսանք հայտնելով, որ հանրության շրջանում չի քննարկվում ազատագրված տարածքների վերադարձի հարցը։ Ավելին, նա նշել է, որ ամերիկյան կառավարության համոզմունքն է եղել, որ տարածքները պետք է վերադարձվեն «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևի ներքո, և զարմանքով արձանագրել է, որ այդ բանաձևն աջակցություն չի վայելում։

Նախ ընդգծենք, որ դեսպանի կողմից նշված բանաձևը երբևէ բանակցությունների առարկա չի եղել, բանակցային գործընթացը կառուցվել է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքի շուրջ։ Իսկ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը միշտ փորձել է առաջ մղել ադրբեջանական կողմը՝ խաղաղությունը ներկայացնելով որպես զիջում Հայաստանին և Արցախին։ Այնինչ խաղաղությունը հավասարաչափ կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար և չի կարող դիտարկվել, որպես մի կողմի զիջում մյուսին։

Տարածքային հարցի կարգավորումը մաս է կազմում ընդհանուր կարգավորման և բանակցությունների առարկա հանդիսացող հիմնարար սկզբունքների։ Մի հարցի տարանջատումը մյուսներից և դրա դիտարկումը որպես խաղաղության գրավական առնվազն կառուցողական չէ։  Բացի այդ, Արցախյան հիմնախնդրի էությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարն է։ Ուստի, խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի այդ իրավունքը։

ԱՄՆ դեսպանի բարձրաձայնած մոտեցումը խնդրահարույց է նաև բարոյական տեսանկյունից։ Անտրամաբանական է տարածքային զիջումների հարց բարձրացնել Հայաստանում և Արցախում, քանի դեռ Ադրբեջանից գրեթե ամեն օր հնչում են կրակոցներ, սահմաններին շարունակում են զինվորներ ու սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներ զոհվել, իսկ ադրբեջանական իշխանություններն իրենց թշնամի են հայտարարում աշխարհի ողջ հայությանը։ Նման պահվածքն ակնհայտ է դարձնում Արցախը հայաթափելու Ադրբեջանի նպատակները, և նման իրավիճակում տարածքներ զիջելու հարց բարձրացնելը խրախուսում է Բաքվի այդ քաղաքականությունը։

Միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչների նման հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում հակամարտության կարգավորմանը, այլ տեղիք եք տալիս Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ամրապնդմանն ու զարգացմանը։ Բաքվում նմանատիպ հայտարարություններն ընկալվում են, որպես ազդակ, որ իրենց մոտեցումներն ու պահվածքն ընկալելի և ընդունելի են միջազգային հանրության համար, ուստի կարելի է շարունակել ռազմատենչ, անհանդուրժող ու ապակառուցողական քաղաքականությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: