ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած կանադահայ Սիրվարդ Քուրտյանը

armenpress.am

Տորոնտոյի բնակչուհի Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը կյանքից հեռացել է 106 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Horizon Weekly»-ին:

Սիրվարդ Քուրտյանը ծնվել է հարկադիր տեղահանության սկսվելուց երեք տարի առաջ: Նա ստիպված է եղել իր մոր, եղբայրների և քույրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արևելք, այնուհետև Մոսուլ քաղաք: Ճանապարհորդությունը տևել է 6 ամիս: Սիրվարդի հայրը սպանվել է 1915 թվականին թուրքերի կողմից:

Մոսուլ հասնելուց հետո, որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվում են Սիրիայի Հալեպ քաղաք: Այդ ժամանակ այդտեղ ավելի քան 100 հազար հայ վերապրածներ կային, որոնց թվում՝ նաև բազմաթիվ որբեր: Այնտեղ Սիրվարդը սկսում է հաճախել դպրոց և շուտով իր դասարանի առաջատարներից է դառնում: 15 տարեկանում ամուսնանում է Խաչիկ Քուրտյանի հետ: 1974 թվականին Խաչիկ Քուրտյանը մահանում է: 1991 թվականին Սիրվարդն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Կանադա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: