ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դատապարտյալների ավելի քան 30 տոկոսի նկատմամբ համաներում կկիրառվի

Photolure

Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված 2888 անձ կա, իսկ ամբողջ մահճակալների թիվ կազմում է 5346, այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, փոխանցում է «Այսօր»-ը: 

Նշենք, որ համաներումը հայտարարվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակի առթիվ։

Նուբարաշեն ՔԿՀ-ում կա 644 դատապարտյալ և կալանավոր, այն դեպքում, երբ ընդհանուր տեղերի քանակը 780 է։ Վարդաշեն ՔԿՀ-ում տեղերի քանակը 339 է, իսկ դատապարտյալների քանակը՝ 155։

«Այս թվերը ներկայացնում եմ այն բանի համար, որ պարզ լինի, որ համաներումը քրեակատարողական հիմնարկներ բեռնաթափելու նպատակ չունի։ Այլ բացառապես հումանիտար ակտ է, կոչված է հաշտության», - հայտարարեց Զեյնալյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պատժից ազատվում են

1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձինք.
2) այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:
Ինչպես նաև՝
2. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատվում են առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները.
2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանայք.
3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք.
4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք.
5) 60 տարին լրացած անձինք.
6) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձինք, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Նախագծով նաև կառավարությունն առաջարկում է

Քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝

1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.
2) սույն հոդվածի 2-րդ մասի  1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
3) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

Նախագծով համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատվում են 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող  անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:
Այս կետը չի տարածվում այդ իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:

Բացի այդ, հանցագործությունների արդյունքում պատճառված նյութական վնասի հատուցման հարցը կարող է լուծվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նշենք, որ կոնկրետ այս հոդվածը վերաբերում է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործին և դրանով անցնող «Սասնա ծռեր» խմբի անդամներին, իսկ ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործով, հիշեցնենք, որպես մեղադրյալ անցնում էր Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: