ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը ողջունել է Նոր Կալեդոնիայում անկախացման հանրաքվեի անցկացումը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունել է Նոր Կալեդոնիայում անկախացման հարցով հանրաքվեի անցկացումը։

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսևորում: Այդ հիմնարար իրավունքի ճանաչումն ու իրագործումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ:

Անկախ արդյունքներից, Նոր Կալեդոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը մեկ անգամ ևս հաստատում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը նմանատիպ հարցերի լուծման ամենաօպտիմալ տարբերակն է։

Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումը պետք է դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը, ինչը կզսպի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, կապահովի հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելիությունը և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: