ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀԿ-ն մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին. Վիգեն Սարգսյան

Алексей Никольский / РИА Новости

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

Վիգեն Սարգսյանը նշել է, որ իրենք հնարավորություն ունեն՝ կարճ ժամանակում պատրաստվել ընտրություններին:

«Քննարկել ենք կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որը ամրագրում է ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին»,-ասաց նա:

Նա ասել է, որ իրենք որպես կուսակցություն շատ հետաքրքիր և կարևոր գործընթացի միջով են անցել, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է. երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում որպես ընդդիմադիր ուժ:

Նա նշել է, որ դա նոր կարգավիճակ է, և հետխորհրդային և արևելյան երկրներից մեջ քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացիան չի տվել իր արդյունքը, եթե ճիշտ է կատարվել:

«Այս օրերին ինձ, իմ գործընկերներին բարին ցանկացողները հաճախ խորհուրդ են տվել՝ շատ լավ կլինի, որ դուք ձեր փորձով առանձնանաք, մի փոքր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավանի:

Մեր թիմը քաղաքական թիմ է, և կարծում եմ, որ վերջին ամիսների իրադարձությունները ապացուցեցին, որ բավականին ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ զարգացումներին, և գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության և լինելու են նաև առաջիկայում ցուցակի առանցքում, եղել են կուսակցությունում ոչ այն պատճառով, որ կուսակցությունը եղել է իշխանություն, այլ համարել են, որ կուսակցությունն ունի գաղափարախոսություն, քաղաքական օրակարգ, որը այսօր ավելի պահանջված է, ունի ասելիքներ, անելիքներ, մենք ունենք կառույցներ, փորձ և ունենք ինստիտուցիոնալ հնարավորություն՝ կարճ ժամկետում նախապատրաստվել ընտրություններին»,-ասել է նա:

Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ ցուցակն ինքն է գլխավորելու. ցուցակում չի լինի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Չի լինի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ նախընտրական ամբողջական ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: