ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Reddit սոցցանցի համահիմնադիրը ներկայացրել է իր հայկական նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը ամուսնացած է հայտնի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, ներկայացրել է իր «գաղտնի նախագիծը»՝ Shakmat հայկական կոնյակը, փոխանցում է PanArmenian.net-ը:

Նախագիծը կյանքի կոչելու համար Օհանյանը Հայաստան էր այցելել: Shakmat-ը 23 տարեկան կոնյակ է, որը հասունացել է տեղական կովկասյան կաղնու տակառներում: «Սկզբնական փուլում մենք միայն 2400 շիշ կոնյակ ենք արտադրել, այնպես որ առաջ՝ դեպի shakmatbrandy.com կայքը, եթե ուզում եք գնել, քանի դեռ դա հնարավոր է»,-գրել է գործարարն իր ֆեյսբուքյան էջում:

Մեկ շիշ կոնյակի արժեքը 100 եվրո է, զեղչով՝ 85 եվրո:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս և օգնել է «աշխարհին ներկայացնել այս 23 տարեկան հայկական ավանդույթը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: