ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

The New York Review-ը՝ Մետրոպոլիտեն թանգարանի «Armenia!» ցուցահանդեսի մասին

Photo by Hrair Hawk Khatcherian and Lilit Khachatryan

Ամերիկյան The New York Review ամսագրի  կայքում ամերիկացի գրող Ջինի Ալհադեֆը անդրադարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Armenia!» ցուցահանդեսին ` պատմելով հայկական արվեստի, մշակույթի, կերպարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության մասին: Այս մասին, ամսագրրին հղվելով, հաղորդում է News.am-ը:

«Armenia!» ցուցահանդեսը թանգարանում բացվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին։ Ցուցահանդեսի նմուշները թվագրված են 4-17-րդ դդ․ և ներկայացնում են հայերով բնակեցված տարբեր շրջաններ` սկսած Արարատ լեռան շրջակայքից մինչև Կիլիկյան Հայաստան և Նոր Ջուղա:

Թանգարանի կենտրոնում, օրինակ, տեղադրված է 9-րդ դարի Սևանավանքի խաչքար է տեղակայված, և հայկական եկեղեցական երաժշտություն է հնչում: Հեղինակը պատմում է, որ Մետրոպոլիտեն թանգարանի կուրատոր Էլեն Էվանսն ուղևորվել է Հայաստան և 12-րդ դարի Լոռվա բերդից մոտ կես տոննա կշռով խաչքար է տարել, որը նույնպես ներկայացված է ցուցահանդեսում: 

«Հայկական արվեստը հիմնականում կապված է հավատի և ոչ թե տեղանքի հետ, քանի որ հայերը իրենց դժվարին պատմության ընթացքում, ժամանակ առ ժամանակ բռնի տեղահանվելով, բնակություն են հաստատել տարբեր վայրերում: Հայոց պատմությունը շարժունության և կերպարանափոխությունների պատմություն է, ինչպես որ նշված է ցուցահանդեսի ներածական հատվածում»,- գրում է հեղինակը:

«Armenia!» ցուցահանդեսն առաջինն է իր տեսակով, որ հայկական մշակույթն ուսումնասիրում է համաշխարհային համատեքստում: Ներկայացված մոտ 140 նմուշների շարքում կան հազվագյուտ առարկաներ, յուրահատուկ մասունքներ, սրբազան ձեռագրեր, եկեղեցական պարագաներ և մանրանկարչական քանդակներ, որոնց միջոցով ցույց է տրվում, թե հայերն ինչպես են զարգացրել իրենց քրիստոնեական մշակույթը, որի շնորհիվ պահպանել են իրենց ինքնությունը աշխարհով մեկ սփռված համայնքներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: