ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստան vs ԱՄՆ. ո՞ր կողմ է գնում Թուրքիան

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում դիտարկման կետեր տեղակայել թուրք-սիրիական սահմանին: Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով՝ դա արվելու ի պատասխան թուրքական կողմի մտահոգություններին առ այն, որ Սիրիայի հյուսիսում քրդական ռազմական միավորումների պատճառով կարող է իրավիճակը սրվել՝ Թուրքիայի համար ստեղծելով ահաբակչական սպառնալիքներ:

Վերջին բավականին երկար ժամանակահատվածում սա թուրք-ամերիկյան առաջին համագործակցությունն է Սիրիայում. կողմերի միջև երկխոսությունը անհնար էր դառնում ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին ցուցաբերվող ռազմական աջակցության պատճառով: ԱՄՆ այսօր էլ չի հրաժարվում քրդերին իր աջակցությունից՝ հատկապես, որ այժմ Սիրիայում քրդերն իր ազդեցության միակ լծակն են: Ուստի, հարց է առաջանում՝ ի՞նչն է ստիպում Թուրքիային աչք փակել իր համար առանձնակի կարևորության այդ խնդրի վրա և Սիրիայում համագործակցել երկրի «թիվ մեկ» թշնամիների՝ քրդերի հովանավորների հետ:

Թեև Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցությունը Սիրիական հակամարտության կարգավորման հարցում բավականին արդյունավետ է, սակայն Թուրքիայի մոտեցումները խնդրի վերջնական կարգավորման հարցում միանգամայն հակառակ են Իրանի և Ռուսաստանի մոտեցումներին: Թուրքիայի շահերից չի բխում, որ վերջնական կարգավորման դեպքում Սիրիայում իշխանության մնա Ասադը: Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունքում Թուրքիային հաջողվեց հետաձգել Սիրիայում քաղաքացիական պատերազմում Ասադի հաղթանակը: Անկարայում, սակայն, հասկանում են, որ այս իրավիճակը երկար տևել չի կարող, և իր կողմից պայմանավորվածությունը չկատարելու դեպքում Ասադի ուժերը Ռուսաստանի աջակցությամբ վաղ թե ուշ սկսելու են Իդլիբում վերահսկողություն հաստատելու ռազմական գործողություն:

Թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են, որ հօգուտ Ասադի հակամարտության կարգավորումից հետո չեն կարող «պատասխան չտալ» սիրիական զինված ընդդիմությանը և ահաբեկչական որոշ խմբավորումների հովանավորելու համար(ինչն, ի դեպ, լավ հիշում է ոչ միայն պաշտոնական Դամասկոսը, այլ նաև Ռուսաստանն ու Իրանը): Դա մասնավորապես կարող է արտահայտվել տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազմամբ: Նման պայմաններում Անկարային անհրաժեշտ է Սիրիայում ամրապնդել հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ իր նման մոտեցում ունեցող երկրների՝ առաջին հերթին ԱՄՆ դիրքերը՝ հետագայում Սիրիայում քաղաքական կարգավորման վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու համար:

Հարկ է նկատել, որ Թուրքիան, ըստ ամենայնի, ոչ միայն սիրիական հակամարտության կարգավորման, այլև գլոբալ հարցերում վերջնական ընտրությունը կանի հօգուտ ԱՄՆ հետ համագործակցության: Թեև Ռուսաստանն ու Թուրքիան այսօր շատ լավ համագործակցություն ունեն տնտեսական ոլորտում, սակայն չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ անդամ հանդիսացող Թուրքիայի անվտանգային համակարգը տասնամյակներ շարունակ գտնվում է ԱՄՆ ազդեցության տակ, և այդ հարցում, ինչպես ցույց է տալիս Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակամարգերի ձեռքբերմանն ամերիկյան արձագանքը,  կտրուկ փոփոխություն անելը բավականին բարդ է լինելու: Նշենք, որ դրանում շահագրգռված չէ նաև ԱՄՆ-ը, որը, կորցնելով ռազմավարական դաշնակցությունը Թուրքիայի հետ, կարող է տարածաշրջանում էապես զիջել իր դիրքերը: Թերևս այս է պատճառը, որ այսօր թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերություններում տեսնում ենք սառույցը հալեցնելուն ուղղված քայլեր ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԱՄՆ կողմից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: