ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մադրիդը և Լոնդոնը համաձայնության են հասել Ջիբրալթարի հարցով

Daily Express

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երեկ հայտարարել է, որ Մադրիդն ու Լոնդոնը կարողացել են համաձայնության հասնել Ջիբրալթարի ճակատագրի հարցով: Այս ասին հաղորդում է Euronews-ը:

Սանչեսի կարծիքով, Եվրոպան և Միացյալ Թագավորությունը համաձայնել են Իսպանիայի պահանջներին, այնպես որ Մադրիդը վետո չի կիրառի  Brexit-ի մասին համաձայնագրին:

Իսպանիան կստանա երաշխիքներ ԵՄ ղեկավարությունից և ԵՄ այլ երկրներից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ղեկավարությունից առ այն, որ Իսպանիան հնարավորություն է ունենալու նախօրոք ուսումնասիրել և հավանություն տալ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Ջիբրալթարին վերաբերող ապագա պայմանավորվածություններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին մեկնարկելիք ԵՄ Խորհրդի արտահերթ գագաթաժողովը, որի ընթացքում Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները պետք է հավանություն տան ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրին, կարող է չկայանալ «Ջիբրալթարի հարցի» վերաբերյալ կոնսենսուսի բացակայության պատճառով:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: