ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ․ Մտահոգություններ կան անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ընտրությունների միջանկյալ զեկույցը, հայտնում է News.am-ը։
Միջանկյալ զեկույցում նշվում է, որ Ընտրական վարչարարությունն իրականացվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ), 38 տարածքային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) և 2010 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կողմից: ԿԸՀ-ի և ՏԸՀ-ի հանդեպ վստահության առումով որևէ մտահոգություն դեռևս չի արտահայտվել։
Նշվում է, որ հասարարակական վերահսկողության համար հրապարակված նախնական ցուցակներում հաշվառված է ընդհանուր թվով 2,577,112 գրանցված ընտրող: Համաձայն օրենքի, ԿԸՀ-ն պարտավոր է ընտրություններից հետո սքանավորել և հրապարակել բոլոր ստորագրված ընտրացուցակները և տեղադրել դրանք ԿԸՀ կայքում: Այս առումով ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության (ԸԴԱ) մի շարք զրուցակիցներ անհանգստություն են հայտնել քաղաքացիների տվյալների գաղտնիության վերաբերյալ: Բոլոր կուսակցություններն ու դաշինքներն ապահովել են 25 % սեռային քվոտան։ Թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որեւէ մտահոգություն չի արտահայտվել:
Նշվում է, որ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում: Դիտորդների որոշ զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում : Զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ են հայտնել անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում:
Պետական պաշտոնյաների կողմից քարոզչության անցկացումն իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը զուգահեռ արգելվում է: Նշվում է, որ որոշ քաղաքական կուսակցություններ հայտարարեցին ԶԼՄ-ներին և ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ նոյեմբերի 19-ին գործող վարչապետի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա այցելել էր շինհրապարակ և մասնակցել էր քաղաքում անցկացվող տոնակատարությանը, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում:
Նշվում է, որ լրատվական միջավայրը բազմազան է, սակայն շատ ԶԼՄ-ներ ընկալվում են որպես փոխկապակցված քաղաքական ուժերի հետ՝ այդ թվում Հանրային հեռուստաընկերությունը: Ի լրումն հեռարձակվող ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերը քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են հանդիսանում: Ֆեյսբուքը, մասնավորապես, դարձել է քաղաքական տեղեկատվության և բանավեճի նշանակալից հարթակ: Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, շարունակում է ընկալվել որպես իշխանամետ խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոց:
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշել են որոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը որակել են որպես ոչ նպաստավոր գործող կառավարության, մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար:
այլ նյութեր այս թեմայով
- ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին ամփոփեց ԱԺ՝ դեկտեմբերի...
- Միջազգային դիտորդների զեկույցները Հայաստանի վերջին 2 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. համադրական տեղեկանք Ընտրական գործընթացում ՀՀ առաջընթացը գնահատելու նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տարիներին...
- Իրանը ողջունում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները՝...
- «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը տպավորիչ էր. Մարգվելաշվիլին շնորհավորել է Փաշինյանին «Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել,...
- Դիտորդներն արձանագրել են նախորդ ընտրությունների համեմատ առկա առաջընթացը Դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ