ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սալոմե Զուրաբիշվիլիի հայկական պատմությունը

kavkazplus.com

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ հայերի մասին լսել է մանուկ հասակում` Ֆրանսիայում, որտեղ նա ծնվել է վրացի էմիգրանտների ընտանիքում:

«Ես հայերի մասին լսել եմ 7-10 տարեկան հասակում։ Հայրս ասում էր, որ հայերը վրացիների նման հին քաղաքակրթություն ունեցող հնագույն ազգ են, մեր հարևանն են ու բարեկամը, հայերի և վրացիների նախահայրերը Հայոսն ու Քարթլոսն են», -«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերել «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը՝ պատմելով Փարիզում հայերի հետ Զուրաբիշվիլիի շփումների մասին։

Սալոմե Զուրաբիշվիլին սկսել է հետաքրքրվել հայերով, երբ իմացել է, որ Փարիզում իրենց ընտանեկան բժիշկը` Ռուբեն Ավագյանը, ազգությամբ հայ է: Իսկ Ռուբեն Ավագյանը բժիշկի պարտականություններից բացի նաև ընտանիքի ընկերն էր: Զուրաբիշվիլի ընտանիքը հենց Ռուբենի միջոցով է ծանոթացել Շառլ Ազնավուրի հետ: Սալոմեի մայրը մեծ շանսոնիեի տաղանդի սիրահար է եղել, երբ նա դեռ այնքան էլ հայտնի չէր:

Վրաստանի` հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում Շառլ Ազնավուրի թաղման օրը, Զուրաբիշվիլին պատմել է մի հետաքրքիր պատմություն: «Ես ծնվել եմ Ֆրանսիայում, այսօր Հայաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթի շրջանում, որտեղից էր արմատներով Շառլ Ազնավուրի հայրը, սգո օր է: 30-ական թվականներին, ինչպես պատմում էր մայրս, երբ նրանցից յուրաքանչյուրը դեռ 20 տարեկան էր, նա և դեռ ոչ այնքան հայտնի Ազնավուրը միասին պարել են Փարիզի ջազ-ակումբներից մեկում», - գրում է Սպուտնիկ Արմենիա-ն: Նա ընգծել է, որ Ազնավուրի հայրն արմատներով Վրաստանից էր և մեծն մաէստրոն միշտ հիշում էր այդ մասին: 

Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը հետաքրքիր իրողություն բացահայտեց. Սալոմե Զուրաբիշվիլին բավականին մեծ տարբերությամբ հաղթել էր Սամցխե-Ջավախեթիում, որը բնակեցված է մեծամասամբ հայերով, իսկ հարավ-արևելյան շրջաններում, որտեղ ավելի շատ են էթնիկ ադրբեջանցիները, մեծ տարբերությամբ հաղթել էր Գրիգոլ Վաշաձեն:

Ռուսաստանում ջավախահայերի առաջնորդ Աղասի Արաբյանը Еadaily-ին պատմել է, որ «Սամցխե-Ջավախեթիում ելույթ ունենալիս Սալոմե Զուրաբիշվիլի թեկնածուն խոստացել է ընտրվելու դեպքում իր թիմում ներգրավել այդ շրջանի հայերի ներկայացուցչի: Դա համապատասխանում է մեր` հայրենակիցներին հասցեագրված ուղերձի կետերից մեկին, որում մենք շարադրել ենք Ջավախքի հայ բնակչության հիմնական շահերը»: Արաբյանի խոսքերով` «նրա երկրորդ խոստումը վերաբերում է Ջավախեթիի էթնիկ հայերի` Վրաստանի քաղաքացիության վերականգնման և կրկնակի քաղաքացիություն ունենալու թույլտվության հարցերին: Մեզ համար դրանք շատ կարևոր հարցեր են: Այդ երկու կետերը Սալոմե Զուրաբիշվիլին ներառել է իր նախընտրական ծրագրում և խոստում է տվել Ջավախեթիի հայերին լուծել դրանք: Եվ երրորդ կետը, որը ևս արտացոլում է բնակչության ցանկությունը, վերաբերում է լրացուցիչ, սակայն ոչ պարտադիր մեթոդների և միջոցների ներդրմամբ Ջավախեթիի հայերի` վրացերեն լեզվին տիրապետելու մակարդակի մինչև 90% բարձրացմանը: Սա նաև մեր պահանջն է, սակայն դա չպետք է տեղի ունենա մեր մայրենի հայոց լեզվի հաշվին»:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը համարում է, որ «Սալոմե Զուրաբիշվիլին և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը միևնույն ինտելեկտուալ մակարդակ ուենցող անձինք են, ովքեր երկար ժամանակ զբաղվել են դիվանագիտական գործունեությամբ: Նրանք ընդհանուր լեզու կգտնեն և, ինչպես ինձ է թվում, Վրաստանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների դրական ֆոնը չի փոխվի, այլ ընդհակառակը` մենք կտեսնենք միջպետական կապերի ավելի ակտիվացում», - գրում է Sputnik Грузия-ն:

Հավատանք, որ այդպես էլ կլինի, և Սալոմե Զուրաբշվիլիիի ընտրությունն իրապես կդառնա հայ-վրացական հնագույն փոխհարաբերությունների խորացման խթան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: