Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Մարդու իրավունքների օրվա առթիվ
70 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այդուհետ դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր:
Մարդու իրավունքների օրվա առթիվ Եվրոպական միության անունից հայտարարություն է տարածել Անվտանգության և արտաքին հարցերի բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին իմանում ենք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամլո հաղորդագրությունից:
«70 տարի առաջ այս օրը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդկության պատմության ամենամեծ ողբերգությունից հետո՝ այս քայլով աշխարհը միավորվեց: Այդ ժամանակից ի վեր մենք երկար ուղի ենք անցել:
Համընդհանուր հռչակագիրը փաստացի դարձել է մարդու իրավունքների միջազգային օրենսդրության անկյունաքարը և այն հիմքը, որի վրա շատ երկրներում կառուցվել են մարդու իրավունքների կուռ և դիմակայուն համակարգեր։ Այսօր՝ մարդու իրավունքների առումով լավ պայմաններում ապրող մարդկանց թիվն ավելի մեծ քան երբևէ՝ մարդկության պատմության ողջ ընթացքում։ Համընդհանուր հռչակագրի 70-ամյակը հարմար առիթ է, որպեսզի ուշադրություն դարձնենք, թե՝ ինչ ազդեցություն ունեն մարդու իրավունքները մեր հասարակությունների վրա ընդհանուր առմամբ։
Ահա թե ինչու աշխարհի տարբեր անկյունների գործընկեր երկրների հետ միասին Եվրոպական միությունն այս տարի մեկնարկեց «Մարդու իրավունքների լավ պատմություններ» նախաձեռնությունը` ցույց տալով աշխարհին, որ մարդու իրավունքների խթանումը և հարգանքը դրանց նկատմամբ օգնում է հզորացնել մեր հասարակություններն ու դարձնել դրանք ավելի դիմակայուն:
Այդ պատմությունները կարող են ընկալվել, որպես հույսի և լավատեսության աղբյուր, այդուհանդերձ մենք չենք կարող մարդու իրավուքնները անառարկելի համարել՝ տեղյակ լինելով մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական գործընթացների խաթարումների, քաղաքացիական հասարակության տարածքի կրճատումների և ամբողջ աշխարհում դեռևս տեղի ունեցող այլ դժվարությունների մասին։
Համընդհանուր հռչակագրի որդեգրումից ի վեր քաղաքացիական հասարակությունը և իրավապաշտպանները խաղաղ երկխոսության և բազմակարծ ժողովրդավարության ձևավորման միջոցով իրենց նպաստն են բերել մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը։
Ամբողջ աշխարհում նկատվում է խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, քաղաքացիական տարածքի ընկճումների ավելացման միտում, որը դրսևորվում է բռնի հարձակումների, պարտադրված անհետացման և պատժիչ հաշվառումների ռեժիմների միջոցով: ԵՄ-ն շարունակում է մնալ քաղաքացիական հասարակության խիզախ և հավատարիմ աջակիցը, և շարունակելով մեր ջանքերը՝ գործով և խոսքով կարտահայտվենք ընդդեմ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում` կանանց և երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ ահաբեկման և վախի տարածման դեպքերի: Մարդու իրավունքների պաշտպանների, այդ թվում՝ կին իրավապաշտպանների աջակցությունը Եվրոպական միության արտաքին քաղաքականության առանցքային տարրերից և գլխավոր առաջնահերթություններից մեկն է մարդու իրավունքների բնագավառում: ԵՄ-ն առաջատար համաշխարհային դոնոր է, որը տրամադրում է աջակցություն տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, ապահովելով տարեկան 2 միլիարդ եվրո, որը կազմում է այդ ուղղությամբ գլոբալ աջակցության երկու երրորդը:
Այսօր՝ Եվրամիությունը կրկին վերահաստատում է մարդու իրավունքների բազմակողմ համակարգի նկատմամբ կուռ հանձնառությունը, որպես այնպիսի հարթակի, որը միջազգային հանրությանը թույլ է տալիս առաջարկել մարդու իրավունքների խախտումների համար լավագույն լուծումներ և հետամուտ լինել հաշվետվողականության ապահովմանը՝ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում: Մեր միության շրջանակներում մարդու իրավունքների միջազգային շրջանակի իրականացման միջոցով մենք պահպանում ենք նույն չափանիշները, որոնք մենք ակնկալում ենք մեր գործընկեր երկրների կողմից ամբողջ աշխարհում: Դա ներառում է մարդու իրավունքների շուրջ իրավիճակի բարելավմանն ուղղված մեր շարունակական նկրտումները՝ երկրի ներսում և անդին։
Այս կերպ մենք շարունակում ենք մեր հարգանքն արտահայտել 70 տարի առաջ ստանձնած հանձնառության նկատմամբ, որի սրտում այն հիմնարար փաստն է, որ բոլոր անձինք ծնվում են ազատ և հավասար, և՝ այն հասկացությունը, որ մենք բոլորս պետք է գործենք հարգանքի և համերաշխության ոգով։», - ասված է Մոգերինիի հայտարարությունում:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ