ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ի շուրջ նոր բանակցություններ չեն լինի. ԵՄ

EPA-EFE/OLIVIER HOSLET

Եվրախորհուրդն իր եզրակացություններում հավաստել է 2018 թվականի նոյեմբերի 25-ի սեփական որոշումը, որով հավանություն է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին և հաստատել քաղաքական հռչակագիրը, փոխանցում է Интерфакс-ը:

«Միությունը պաշտպանում է այդ համաձայնագիրը և մտադիր է ձեռնամուխ լինել դրա վավերացմանը: Այն համաձայն չէ կրկնական բանակցություններին»,- ասվում է Բրյուսելում ԵՄ-ի գագաթաժողովի նիստերի առաջին օրվա արդյունքում տարածված եզրակացությունների տեքստում:

Եվրախորհրդում հաստատել են Brexit-ից հետո Լոնդոնի հետ առավելագույն սերտ հարաբերություններ հաստատելու և այդ հարցի շուրջ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց անմիջապես հետո բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:

Տեքստում նշվում է, որ ԵՄ-ն պնդում է Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի կարգավիճակի վերաբերյալ ժամանակավոր որոշման ճիշտ լինելը, որը վեճերի  է առաջացրել բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում: Եվրախորհուրդը նաև պատրաստակամություն է հայտնում այդ պլանի գործարկման դեպքում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարել սահմանի խնդրի լուծման այլընտրական տարբերակների շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: