ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին

Сергей Булкин /News.ru

Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելության համար արտաքսելը նրանց իրավունքների կոպիտ խախտում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այդ երկիր հայազգի մարդկանց մուտքն Ադրբեջան թույլ չտալու մասին հարցին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

Ավելի վաղ` դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում «տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի մեկուսացման ու նյարդային գերլարվածության մեջ»։ Նա ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, բայց արդեն անձնագրային սեղանում նրան իսկույն կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու` նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։

«Ես այս մասին բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում` սոցիալական ցանցերում։ Տոների ընթացքում նախադեպեր եղել են, մենք գրանցել ենք դրանք նաև նախկինում։ Պարբերաբար բարձրացրել ենք այդ հարցը ադրբեջանական կողմի մոտ, ասել, որ նման դեպքերը ավանդույթ են դառնում, ցավոք, վատ և սխալ ավանդույթ», – նշել է Զախարովան` հավելելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը բազմիցս հրավիրել է ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված դրության անընդունելիության վրա։

«Մենք պահանջել ենք դադարեցնել մարդկանց պահելու, արտաքսելու այդ պրակտիկան։ Դա անհամատեղելի է երկրների միջև բարեկամական հարաբերություններին», - ասել է Զախարովան։

Ադրբեջանի ղեկավարությունը ռուսական կողմին հավաստիացրել է, որ իրավիճակը կշտկվի։ «Եվ մենք հույս ունենք, որ այդպես կլինի», - ընդգծել է Զախարովան։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: