ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոմպեոյի մերձավորարևելյան շրջագայությունը. ԱՄՆ-ը դաշնակիցներին միավորում է Իրանի դեմ

Andrew Caballero-Reynolds

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավարտեց իր մերձավորարևելյան շրջագայությունը, որի ընթացքում այցելեց  տարածաշրջանի 8 երկիր՝ Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Բահրեյն, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Կատար, Օման (Քուվեյթ ծրագրված այցը Պոմպեոն ստիպված էր չեղարկել՝ անձնական պատճառներով Վաշինգտոն վերադառնալու անհրաժեշտությունից ելնելով):  Տարածաշրջանային իր այս շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն արաբական երկրների բարձրագույն ղեկավարության հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր` այդ թվում Սիրիայի, Եմենի, պաղեստինա-իսրայելական հակամարտությունները: Պոմպեոն փորձել է արաբական դաշնակիցներին ներկայացնել Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության տեսլականը՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին: Ինչպես երևում է ԱՄՆ պետաքարտուղարի հայտարարություններից,  այդ քաղաքականության հիմնական կետը մերձավորարևելյան դաշնակիցներին Իրանի դեմ միավորելն է. ԱՄՆ-ը փետրվարի 13-14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տասնյակ երկրների մասնակցությամբ հակաիրանական գլոբալ ֆորում է կազմակերպում:

Սիրիական հակամարտությունում Վաշինգտոնի վերջնական նպատակն երբեք միայն Սիրիան չի եղել. Սիրիայի միջոցով ամերիկյան իշխանությունները հույս ունեին ծնկի բերել նաև Իրանին: Սակայն Վաշինգտոնում քաջ գիտակցում են, որ այս տարբերակն այլևս  արդյունավետ չէ. ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Սիրիայից:

Նման պայմաններում Վաշինգտոնին Իրանի դեմ նոր գործիք է հարկավոր: Այդպիսին կարող է դիտարկվել Իրանի հետ ոչ բարյացկամ հարաբերություններ ունեցող երկրների կոալիցիայի ստեղծումը:  Եվ չնայած այդպիսի երկրների պակաս տարածաշրջանում չկա` ԱՄՆ համար բավականին դժվար է լինելու Իրանի դեմ այդպիսի գործիք ստեղծելը: Արդեն պարզ է, որ Իրանի դեմ կոալիցիայում ԱՄՆ-ը առաջին դերերում տեսնում է տարածաշրջանում, այդ թվում նաև Իրանի դեմ պայքարում, իր հիմնական դաշնակցին՝ Իսրայելին, իսկ արաբական երկրների համար Իսրայելի հետ նույն դաշինքում գործելը, որն ենթադրում է հարաբերությունների նորմալացում այդ երկրի հետ, բավականին դժվար է: Մյուս կողմից ԱՄՆ դաշնակից արաբական երկրներն ունեն բավականին բարդ հարաբերություններ միմյանց հետ. խոսքն առաջին հերթին Կատարի հետ Պարսից ծոցի մյուս միապետությունների ունեցած տարաձայնությունների ու փչացած հարաբերությունների մասին է: Իրանի դեմ արդյունավետ կոալիցիա ստեղծելու համար ԱՄՆ-ը շատ լուրջ ջանքեր պետք է ներդնի առնվազն միջարաբական և արաբա-իսրայելական տարաձայնությունները հարթելու ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: