ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բունդեսթագի պատգամավորը մանդատից զրկվելու վտանգի տակ է Բաքվից կաշառք ստանալու համար

Բունդեսթագը նկատողություն է հայտարարել Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պատգամավոր Կարին Շտրենցին՝ պատգամավորական նորմերը խախտելու համար։ Կուսակցության ներկայացուցիչը, որը մինչև վերջերս գլխավորում էր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, սահմանված ժամկետում չի ներկայացրել տեղեկություններ հավելյալ եկամուտների մասին, տեղեկացրել է բունդեսթագի աշխատակազմը, հաղորդում է DW-ն։

Տուգանման արարողակարգը պատգամավորի հանդեպ շարունակվում է, ասվում է պաշտոնական հայտարարությունում։ Der Tagesspiegel թերթի տեղեկատվությամբ՝ խոսվում է Ադրբեջանից գերմանական ընկերության կողմից Շտրենցի ստացած միջոցների մասին։ Նկատողությունից բացի պատգամավորին սպասվում է տուգանք հնգանիշ գումարի չափով, այսինքն՝ 10-99 հազար եվրո, նշում է պարբերականը։

Կարին Շտրենցի հանդեպ կասկածներն ի հայտ են եկել 2017-ին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կոռուպցիոն սկանդալի ընթացքում։ Մասնավորապես, նրա անունը հիշատակվում է 2018թ. ապրիլին անկախ փորձագետների կողմից հրապարակված զեկույցում՝ Եվրոպայում Բաքվի շահերն առաջ մղելու համար կաշառք ստանալու հետ կապված։ Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի հանգուցային դեմքը՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, նրան աշխատանքի է վարձել իրեն պատկանող Line M-Trade քոնսալթինգային ընկերության միջոցով, որը ֆինանսավորում էր Բաքուն և զբաղվում էր Ադրբեջանի շահերի լոբբինգով։

Ավելի ուշ Շտրենցը հայտարարել է, որ չի իմացել ընկերության ֆինանսավորման աղբյուրի մասին։ Կասկածների հետ կապված՝ 2018թ. սկզբին նրան հանեցին ԵԽԽՎ-ում Բունդեսթագի պատվիրակությունից։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: