ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի դեսպանատունը 1 դոլարանոց քարոզչություն է իրականացնում Շվեյցարիայում

Հունվարի 18-ին ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը, տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Շվեյցարիայում «հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգությանը» նվիրված փոստային նամականիշ է թողարկվել: Ըստ այս տեղեկության՝ նամականիշերի թողարկման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան և «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի (Schweizerische Post" AG) հետ: Նշվում է, որ նամականիշները թողարկվել են ոչ առևտրային նպատակով և կօգտագործվեն դեսպանության կողմից, հայտնում է «Արմենպրես»-ը:      

Այնինչ, «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի կայքի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կայքում հասանելի է Web Stamp («Վեբ շտամպ») ծառայությունը, որի միջոցով էլ տպվել է ադրբեջանական կողմի տարածած նամականիշը: Նշված ծառայությունը թույլ է տալիս կայքում գրանցվելով պատվիրել նամականիշ, որը հնարավոր է ստեղծել սեփական դիզայնով:

Սեփական նկարով և դիզայնով պատվիրված նամականիշը կարող է 1-3 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել պատվիրատուին: Մեկ սովորական նամականիշ հնարավոր է ստեղծել և պատվիրել սկսած մոտ 1 շվեյցարական ֆրանկով (համարժեք է նույնքան ԱՄՆ դոլարին): Վերոնշյալն արդեն իսկ ցույց է տալիս, որ «Շվեյցարիայի փոստ»-ում ցանկացած անձ կարող է պատվիրել և ստանալ իր իսկ դիզայնով նախապատրաստած նամականիշ, ինչի համար պարտադիր չէ «առանձին պայմանավորվածություն ձեռք բերել փոստի հետ»: Որպես օրինակ կարող ենք ներկայացնել նույն տրամաբանությամբ կայքի միջոցով «Սումգայիթի և Բաքվի ջարդերին նվիրված» նամականիշի օրինակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: