Հայ ժողովուրդը պատրաստ չէ իր հայրենիքը զիջել ուրիշին. Արցախի ԱԺ փոխնախագահ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անսպասելի չէր: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ նշելով, որ հանդիպում նախապատրաստվում էր:
Խոսելով 1.5 ժամ տևած հանդիպման մասին՝ Վահրամ Բալայանն ասաց, որ Ադրբեջանի դիրքորոշումը՝ Արցախն ամեն գնով մտցնել իրենց կազմ, չի փոխվել, ուստի դժվար թե շոշափելի արդյունքներ լինեն:
«Չեմ կարծում, որ Բաքվի դիրքորոշումը թույլ է տալիս կոնստրուկտիվ քննարկում անցկացնել, բանակցություններին ընթացք տալ, որովհետև նրանց պահանջն անհնար է իրականացնել»,- ասաց Բալայանը:
Դիտարկմանը, թե մինչև նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ խոսվել էր «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, Վահրամ Բալայանն ասաց, որ այդ թեզն առաջ քաշողների համար «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն է:
«Այլապես ինչպե՞ս են պատկերացնում: Երբ Ադրբեջանը վերջին տասնամյակներում ամեն ինչ արել է, որ հայատյացության մակարդակը բարձրանա՝ սկսած մանկապարտեզներից, դպրոցներից, քարոզչություն է տարվել, մշտապես բարձր է պահել հակահայկական հիստերիան ու մտածել, որ Ադրբեջանի հանրությանը հնարավոր է պատրաստել խաղաղությա՞ն:
Սա շատ երկարատև գործընթաց է: Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ բարեկամության կամ հաշտության մասին է խոսքը: Լավ գաղափար է, որ պետք է լինի համերաշխություն, բայց սա չաշխատող գաղափար է»,- մանրամասնեց Վահրամ Բալայանը:Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խո՞ւմբն է առաջ քաշում «խաղաղություն տարածքների» դիմաց թեզը, պատգամավորը պատասխանեց, որ բանակցային սեղանին չկա անգամ փաստաթուղթ, որտեղ կբացատրվի, թե ինչ է նշանակում «խաղաղության պատրաստել» ժողովուրդներին:
«Ի՞նչ է նշանակում պատրաստել խաղաղության: Ես կարծում եմ, որ խոսքը միակողմանի զիջումների մասին է: Սա լավ տեղ չի տանի: Հայ ժողովուրդը պայքարել, արյուն է թափել իր ազատության համար և պատրաստ չէ իր հայրենիքը զիջել ուրիշին»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեկ հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին»,-հանդիպումն այսպես էր մեկնաբանել Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև հայտնել, որ հանդիպումը ոչ պաշտոնական էր:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ