ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլթոնի հեռախոսազրույցներն ու Կարասինի այցը. Մինսկի խումբն ակտիվանու՞մ է

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բոլթոնի հեռախոսազրույցը տեղի ունեցավ Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո: Արցախյան հիմնախնդրին, թե՛ Փաշինյանի, թե՛ Բոլթոնի պնդմամբ, անդրադարձ չի եղել: Փոխարենը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այնինչ Ալիևի հետ հեռախոսազրույցում, Բոլթոնի թվիթերյան գրառման համաձայն, քննարկվել են փոխադարձ շահերի մի շարք հարցեր՝ ներառյալ ԱՄՆ աջակցությունը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այստեղից տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞ արցախյան խնդիրը չի քննարկվել Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, կամ՝ ի՞նչ ամերիկյան աջակցության մասին է խոսքը արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում:

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ Դավոսում առանց Մինսկի խմբի համանախագահության Փաշինյան-Ալիև հանդիպումն ու շուրջ մեկուկես ժամ տևած զրույցը չէր կարող համանախագահող երկրների ուշադրությանը չարժանանալ ու համապատասխան քննարկումների տեղիք չտալ: Այս համատեքստում կարող է դիտարկվել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի աշխատանքային այցը Երևան, որի ընթացքում վերջինս հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ միջազգային հանրությունը կոնսենսուս ունի արցախյան խնդրի ոչ ուժային լուծման հարցի շուրջ:

Այսպիսով, համանախագահող երեք երկրներից երկուսը կրկին վերահաստատեցին արցախյան խնդրի կարգավորման իրենց պետությունների տեսլականը՝ կարևորելով խաղաղ հանգուցալուծումը: Ուրեմն, առնվազն չի բացառվում, որ Բոլթոն-Ալիև հեռախոսազրույցի թեման հենց այս է եղել՝ միաժամանակ հաշվի առնելով Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու հռետորաբանությունը: Այս համատեքստում հասկանալի է նաև, թե ինչու Արցախի խնդիրը չի քննարկվել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում:

Որպես ամփոփում՝ նշենք, որ թե՛ Բոլթոնի հեռախոսազրույցները, թե՛ Կարասինի աշխատանքային այցն ու հայտարարությունները, տրամաբանական են Դավոսում կայացած հանդիպման համատեքստում: Ավելին, Մինսկի խմբի հովանու ներքո աշխատանքներ են իրականացվում երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Նման հանդիպման հավանականությունը չհերքեց նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Մյունխենում հնարավոր հանդիպման կազմակերպման մասին հարցին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: