«Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երևանում բնակվող սիրիահայ ոսկերչի կյանքի պատմությանը
Հեղինակավոր «Ալ Ջազիրա» լրատվամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալեպից Երևան տեղափոխված 31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանի կյանքի պատմությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վահեն մեկն է տասնյակ հազարավոր քրիստոնյա հայերից, ովքեր պատերազմի հետևանքով Սիրիայից տեղափոխվել են Հայաստան` փախստականի կարգավիճակով:
«Երկու տարի առաջ Վահեն ապրում էր Հալեպում և աշխատանքի գնալու ճանապարհին խուսափում էր դիպուկահարների կրակոցներից»,- գրում է հեղինակը, իսկ Վահեն նշում է, որ աշխատանքի ճանապարհին գիտեր, որ չպետք է թեքվի դեպի աջ:
«Ես պետք է միշտ գնայի դեպի ձախ, այլապես ինձ կարող էին սպանել: Մեր բնակավայրում ոչ մեծ մի տարածք կար, որը ես պետք է անցնեի, որպեսզի հասնեի աշխատավայր: Ես գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա, և այնպես էի վազում, որ նա չկարողանար ինձ կրակել: Ամեն օր ես ստիպված էի լինում վազել»,- պատմում է Վահեն:
2016 թ. Հովհաննիսյանի տան դիմաց հրթիռ է պայթել:
«Հրթիռն ընկավ ուղիղ մեր տան դիմաց: Անիմաստ էր փախչելը կամ թաքնվելը: Մեր տունը գետնին հավասարեցրեց, հենց այդ ժամանակ հասկացա, որ պետք է թողնեմ Հալեպը»,- նշում է ոսկերիչը:
Վահեն բնակարանում ապրում է եղբոր և ծնողների հետ: Նրա ծնողները` Անդրանիկ Հովհաննիսյանն ու Վերջինե Խաչատուրյանը 1946 թ. Թուրքիայի հարավ-արևելքից տեղափոխվել են Հալեպ, որտեղ ապրել են 70 տարի:
Մինչև սիրիական հակամարտությունը ոչ Վահեն, ոչ էլ նրա ծնողները Հայաստանում չեն եղել: Վահեի խոսքով` փախստականի կարգավիճակով Հայաստան գալը շլացուցիչ էր:
«Երևանում իմ առաջին օրերը բավական բարդ էին: Թեև ես հայերեն գիտեի, բայց չէի կարողանում հասկանալ մարդկանց, երբ խոսում էին ինձ հետ: Նրանք շատ ռուսերեն բառեր են օգտագործում խոսքում, ես երբևէ որևէ ռուսերեն բառ չեմ լսել»,- ասում է Վահեն:
Ոսկերիչ Վահե Հովհաննիսյանն իր եղբոր` Զարեհի հետ այժմ օրվա մեջ շուրջ 12 ժամ աշխատում է Երևանում գտնվող ոսկերչական տաղավարներից մեկում:
այլ նյութեր այս թեմայով
- Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը Սիրիայի հյուսիսի համայնքների հետ կապի մեջ է. ԱԳՆ Հայաստանի դիվանագիտական առաքելություններն աշխատում են մեր հայրենակիցներին անհրաժեշտության դեպքում ժամանակավոր...
- Պենտագոնը հերքել է Սիրիայում հազար զինվորական թողնելու ԱՄՆ-ի պլանների մասին հաղորդումները Ավելի վաղ Wall Street Journal-ը, աղբյուրներին հղումով, հաղորդել էր, որ Սիրիայում հազար ամերիկացի զինծառայող կմնա, որպեսզի...
- Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար Կաջակցեն նաև սիրիահայերի հիմնած փոքր ձեռնարկությունների առաջխաղացմանը:
- Նոր ծրագիր սիրիահայ երիտասարդների համար Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղանհիմնադրամն (ՀԿՍ) սկսում...
- ՄԱԿ-ը պատրաստ է ֆինանսապես աջակցել Հայաստան ժամանող սիրիահայերին. ՄԱԿ ներկայացուցիչ Քննարկման ընթացքում բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրիահայերին առնչվող,...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ