ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փետրվարի 14-ը` Սբ Վալենտին կամ ընտանիքի տոն

Փետրվարի 14-ին աշխարհի տարբեր հատվածներում ապրող երիտասարդները մեծ ոգևորությամբ տոնում են Սբ. Վալենտինի տոնը, որը, մասնավորապես Արևմուտքում ընդունված է նշել որպես սիրահարների տոն: Չնայած նրան, որ Հայոց եկեղեցու օրհնությամբ ամեն տարի նշվում է Սբ. Սարգսի կամ սիրահարների հովանավորի տոնը, երիտասարդները ոչ պակաս խանդավառությամբ են պատրաստվում Վալենտինի օրվան: Շատերի համար դա հիանալի հնարավորություն է սիրո, սրտիկների և ծաղիկների ընդհանուր մթնոլորտում խիզախություն հավաքելու և խոստովանելու սիրելիին իրենց զգացմունքները կամ ապացուցելու դրանք անմոռանալի և յուրօրինակ նվերով:

Ի դեպ, Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ը հռչակվել է ընտանիքի տոն: Սուրբ Պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվելու է նորապսակների օրհնության կարգ:
Վալենտինի օրվա առասպելի արմատները ձգվում են հեռավոր 3-րդ դարը: Ըստ առասպելի` Հին Հռոմում մի բժիշկ էր ապրում, որի դեղամիջոցները միշտ անուշահոտ ու քաղցր էին:

Նա նաև քրիստոնյա հոգևորական էր: Կլավդիոս Երկրորդի օրոք, երբ նա ապրում էր, շատ պատերազմներ էին մղվում: Թագավորը խնդիրներ ունեցավ զինվորների պակասի պատճառով և որոշում է, որ դրա պատճառը զինվորների կապվածությունն է իրենց կանանց և ընտանիքներին և արգելում է նշանադրություններն ու հարսանիքները:
Սակայն Վալենտինը շարունակում էր թաքուն պսակել սիրեցյալներին: Մի անգամ բանտապանը խնդրում է Վալենտինին բուժել իր կույր դստերը: Չնայած բուժումը գրեթե անհնար էր` Վալենտինը խոստանում է անել հնարավոր և անհնար ամեն բան նրա ապաքինման համար: Մի քանի շաբաթ անց Վալենտինին բանտարկում են: Իմանալով, որ իրեն մահապատժի են ենթարկելու` Վալենտինը մի նամակ է ուղարկում աղջկան, որում գրված էր` «Քո Վալենտինից»: Բժշկին մահապատժի ենթարկեցին 270թ. փետրվարի 14-ին:
Աղջիկը, ստանում է նամակը,և չնայած իր կույր լինելուն, տեսնում է դրա գույնզգույն փայլը և տեղ է ունենում հրաշք. նրա տեսողությունը վերականգնվում է:
496թ.-ին Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հռչակվում է Սբ Վալենտինի օր:
Եվ կարևոր չէ, թե ինչպես է կոչվում տոնը, շնորհավորում ենք ձեզ: Սիրե՛ք և սեր սփռե՛ք աշխարհում: Չէ՞ որ սերը հրաշքներ է գործում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: