ՀՀ առողջապահության նախարարը Թուրքիայում է
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում:
Նախարարը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:
Միջոցառումը նպատակ ունի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ-պետությունների առողջապահության բնագավառի հիմնական պատասխանատուների մակարդակով ներկայացնել և քննարկել տարածաշրջանային ծրագրի լիարժեք իրականացման և արդյունքների մշտադիտարկման մեխանիզմները, հասկանալ առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման նշանակությունը, որոշել այն առաջնահերթ ուղղությունները, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ԱՀԿ և այլ գործընկերների աջակցությունը, ինչպես նաև ընդգծել ԱՀԿ առաջնորդի դերը շահագրգիռ կողմերի և գործընկերների համատեղ ջանքերի համակարգման գործում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել ելույթով և շեշտել, որ բնակչության առողջության պահպանումը և հիվանդությունների կանխարգելումն ամբողջ աշխարհում առաջնահերթություն է:
Անդրադառնալով ներկայիս կյանքում ընթացող բնական և սոցիալական պայմանների արմատական փոփոխություններին, որոնք հաճախ բնակչության առողջության համար ունենում են անկանխատեսելի հետևանքներ, նախարարը նշել է.
«Նման իրավիճակում անշուշտ կարևորվում են ռեգիոնալ գործողությունները, քանի որ վարակիչ հիվանդությունների հարուցիչները, դրանց փոխանցողները և պահոցները սահմաններ չեն ճանաչում, նրանց համար չկա երկիր ու ազգություն, էկոլոգիական, բնական աղետները կարող են տարածվել և սպառնալ ամբողջ աշխարհամասերի, ողջ երկրագնդին: Նման իրադարձությունների միջազգային տարածման կանխարգելմանն էին ուղղված 2005թ. ընդունված Միջազգային առողջապահական կանոնները: ՀՀ-ը, սույն կանոնները ներդնելու նպատակով, շարունակականորեն քաղաքական կամք է ցուցաբերում և անհրաժեշտ ռեսուրսներ է ապահովում: Կանոնների պահանջների տեսակետից հատկանշական է հանրային առողջության պահպանումը բոլոր վտանգներից, արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը և արձագանքումը, ինչպես նաև համագործակցված գործողությունները: Վերջինս վերաբերում է ինչպես երկրի ներսում այնպես էլ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:
Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի, Ուզբեկստանի առողջապահության նախարարների, Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալի հետ:
Թուրքմենստանի նախարար Նուրմուհամմեդ Ամանեպեսովը Թորոսյանին հրավիրել է ապրիլին այցելել Աշխաբադ, իսկ Ուզբեկստանի նախարար Ալիշեր Շադմանովը՝ հունիսին:
Վրաստանի հետ քննարկվել են կլինիկական հետազոտությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախատեսվում են այլ հանդիպումներ, այդ թվում հայ համայնքի հետ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ