ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ավրորա» ֆորումը կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը

idea.am

««Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը եւ աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջեւ կանգնած հրատապ մարտահրավերներին, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական եւ տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային եւ գիտական ոլորտներում»,- ասել է «Ավրորա» ֆորումի համա­հիմ­նադիր Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Մենք շնորհակալ ենք աշխարհի տարբեր կողմերից  մեզ միացած Բարի կամքի դեսպաններին, որոնց հետ այս նախաձեռնությունը պետք է հաջողության պատմություն դարձնենք»:

Այս մասին նշված է «Ավրորա» ֆորումի նախաձեռնողների տարածած հայտարարության մեջ:

Համագործակցելով հայաստանյան և օտարերկրյա բազմաթիվ կազմակերպութ­յուն­­ների հետ և ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ «Ավրորա» ֆորումը կենտրոնանալու է մարդկության առաջընթացի վրա՝ ստեղծելով միջազգային կապերը միակցելու և խթանելու, առկա մարտահրավերներն ու դրանց լուծումները քննարկելու բացառիկ հնարավորություն: «Ավրորա» ֆորումի հեռահար օրակարգի իրականաց­մա­նը սատարում են բազմաթիվ կազմակերպություններ՝ գլոբալ մարտահրավերները հաղթահարելու և տեղական զարգացումը խթանելու համընդհանուր հանձնառությամբ:

«Աշխարհի բազմաթիվ երկրներից բացառիկ անհատներ, որոնք նշանակալի ձեռքբերումների են հասել մարդկության առաջընթացի տարբեր ոլորտներում, հրավիրվում են միանալու և աջակցելու «Ավրորա» ֆորումի զարգացմանը: Նրանց անունները հանրությանը հայտնի կդառնան մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը. «Ավրորա» ֆորումը հիմնադրվել է հենց վերջինիս կողմից՝ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակի և «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի հետ համագործակցությամբ»,- նշել է «Ավրորա» ֆորումի խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:

«Ավրորա» ֆորումը կանցկացվի Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը կմիավորի սոցիալական, տեխնոլոգիական, նորարա­րությունների, կրթական և մարդասիրական ոլորտների աշխարհի առաջատար շրջանակներին՝ կյանքի կոչելով տարածաշրջանում եզակի համալիր մի ծրագիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: