Աշխարհում առաջին կին օվկիանոսագետը եղել է հայազգի Անիտա Կարագոշյանը
«Իմ ժողովրդի մի հատվածը 300 տարի ծովի մոտ է բնակվել` մենք ունեցել ենք փառապանծ Կիլիկիան, որի ծովափերին աշխարհի հզորագույն երկրների հետ առևտրական սերտ կապեր հաստատած ավելի քան հազար հայկական նավեր էին հանգրվանում, վերջապես մենք ունեցել ենք հայոց ամենահզոր արքա Տիգրան Մեծի «Ծովից ծով Հայաստանը». իմ մեջ այդ խիզախ հայրենակիցներիս արյունն է հոսում»,- ասել է հայազգի բնախույզ, լուսանկարիչ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ Մարտա Բեատրիս Անիտա Կոնտին, հաղորդում է AAD.am-ը:
Անիտա Կոնտին (ի ծնե` Կարագոշյան), ում հետազոտությունների, լուսանկարների և գրքերի շնորհիվ մարդիկ այժմ պատկերացում ունեն ստորջրյա աշխարհի կյանքի մասին, ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Ֆրանսիայի Էրմոն քաղաքում` մանկաբարձ Լևոն Կարագոշյանի և Ալիս Լըբոնի ընտանիքում։
Անիտան վաղ տարիքից հաճախ է նավով ճանապարհորդել ընտանիքի հետ, այդ իսկ պատճառով նրա մեջ դեռ մանկուց է ձևավորվել սերը ծովի և գրքերի հանդեպ։ «Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր: Նրանց տարերքը ճամփորդելն էր: Ես և եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության և գրքերի շրջապատում` ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով: Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել… Ասում են, ես ավելի շուտ եմ լողալ սովորել, քան`քայլել»,- իր հուշերում գրել է Անիտան:
1914 թվականին՝ պատերազմի սկզբին, Անիտայի ընտանիքն ապաստան է գտնում Օլերոն կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրում է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։
Պատերազմից հետո Անիտա Կարագոշյանի ընտանիքը բնակություն է հաստատում Փարիզում: Երբ Անիտան ցանկություն է հայտնում զբաղվել օվկիանոսագիտությամբ, շատերը փորձում են նրան համոզել հետ կանգնել այդ որոշումից` նշելով դարերի ակունքներից եկած այն նախապաշարմունքը, թե կինը նավի վրա դժբախտության նշան է: Սակայն Անիտան ոչ միայն դժբախտություն չբերեց, այլև, ընդհակառակը, պայքարելով օգնեց մարդկությանը հասկանալ օվկիանոսի խորհրդավոր գաղտնիքները:
1927 թվականին Անիտան ամուսնանում է Վիեննայի դեսպանատան աշխատակից, դիվանագետ, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ, ով, բարձր գնահատելով կնոջ գիտելիքները, ողջ կյանքում օգնում է նրան իր առաքելությունը կատարելու ճանապարհին:
Անիտան ճանապարհորդում է ամբողջ աշխարհով` հետազոտելով ծովը և դրանում առկա խնդիրները: Նա շատ ժամանակ է անցկացնում ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցում՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին ավելի լավ ծանոթանալու համար։
1935թ. Անիտան հրավեր է ստանում նավարկության գնալ «Թեոդոր Թիսյե» նավով, որի անձնակազմը բաղկացած է եղել զուտ տղամարդկանցից: Այս իրադարձությունը լուսաբանող լրագրողները, ապշելով նավի վրա կնոջ առկայությամբ, այդ իրողությունը որակում են որպես «դարի ամենաանհավանական ու ցնցող սենսացիա»:
«Ծովի տիկին» անունը ձեռք բերած առաջին կին օվկիանոսագետն ուսումնասիրել է երկրագնդի բոլոր օվկիանոսները: Մշակել է ձկնորսության ժամանակակից արդյունաբերական մեթոդները, գրել բազմաթիվ գրքեր, կազմել է քարտեզներ, մշակել ձկնորսության գիտական մեթոդիկան, ինչպես նաև առաջարկել է մարդու և օվկիանոսի գործակցության հաշվեկշռի պահպանման մեթոդները, հայտնում է Defacto-ն:
Ավելին, աշխարհում առաջին կին օվկիանոսագետը Սեն-Ժակի նավահանգստից ոչ հեռու իր միջոցներով նավաստիների դպրոց է հիմնադրել: Ֆրանսիացի մեծ գիտնական Ժակ Իվ Կուստոյի խոսքով` առանց Անիտա Կոնտիի ջանքերի անհնար էր ստեղծել նաև Մոնակոյում հայտնի օվկիանոսագիտական թանգարանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կոնտին Պա-դե Կալե նեղուցում և Բարենցի ծովում զբաղվել է նաև ականազերծման հարցերով:
Աշխարհում առաջին կին օվկիանոսագետը մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 25-ին` 99 տարեկան հասակում: Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ