ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սումգայիթյան ցեղասպանությունից 31 տարի անց

1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների հրահանգով սկսվեց հայ բնակչության ջարդ, որն ուղեկցվեց անմարդկային դաժանությամբ, ինչպես նաև հայերի ունեցվածքի թալանով ու ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում  երեք օրվա կոտորածների ընթացքում սպանվեց ավելի քան 100 մարդ, վիրավորների թիվը տասնյակների էր հասնում: Խաղաղ հայ բնակչության կոտորածն իրականացվեց աննկարագրելի դաժանությամբ. սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, դիակներն այրել էին:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց՝ պաշտպանելու կոտորվող հայ բնակչությանը: Նման թողտվության և անպատժելիության պայմաններում ադրբեջանական հրոսակներն իրագործեցին իրենց տրված հրամանը…

Սումգայիթի, ապա 1990 թվականի հունվարի Բաքվի ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի՝ հանուն ինքնորոշման իրենց իրավունքի իրացման:

1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում, մասնավորապես, ասվում է.

«Նկատի ունենալով ԼՂԻՄ-ի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, ԵԽ-ն դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: