Եղածը չպետք է կրկնվի. Արմինե Ադիբեկյանը` Սումգայիթի ջարդերի մասին (ԲԱՑԱՌԻԿ)
Երեսունմեկ տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները իրականացրեցին հայ բնակչության ջարդեր և բռնի տեղահանություն:
Թեմայի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է սոցիոլոգ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը:
- 31 տարի առաջ այսօրը սկսվեցին Սումգայիթի ջարդերը: Տիկի'ն Ադիբեկյան, ըստ Ձեզ` Սումգայիթի, ինչպես նաև Կիրովաբադի (Գանձակի) և Բաքվի ջարդերը, ստացե՞լ են արդյոք համապատասխան իրավական գնահատական:
- Սումգայիթն ու Կիրովաբադը տեղի են ունեցել Խորհրդային միության ժամանակ, իսկ Բաքվի ջարդերը` ԽՍՀՄ փլուզումից հետո: Այստեղ պետք է հասկանալ, որ պատասխանատվություն կրողների ու պատասխանատվության բաշխման գործընթացները տարբեր են:
Սումգայիթի պարագայում Խորհրդային իշխանությունները, ելնելով տարբեր նկատառումներից, փորձեցին քողարկել, մեղմել տեղի ունեցածը, ինչն էլ հետագայում բերեց մնացած ողբերգություններին: Տեղի ունեցածը ներկայացվեց որպես զանգվածային անկարգություններ` չնայած դրանք լուրջ ջարդեր էին:
Չնայած այդ ամենին, այնուամենայնիվ, Խորհրդային միությունը լուրջ վերաբերմունք ցուցաբերեց, հարուցվեցին քրեական գործեր, նույնիսկ դատական գործերից մեկն ավարտվեց մահապատժով: Դատական ու հետաքննական գործերը կիսվել էին մի քանի մասի, քանի որ դրանք մի փաթեթով իրականացնելու դեպքում աղմկահարույց պատկեր կստացվեր և ակնհայտ կդառնար, որ տեղի էին ունեցել կազմակերպված ջարդեր` էթնիկ հողի վրա: Եվ դա էր պատճառը, որ գործերը կիսել էին ու ցրվել Խորհրդային միության տարածքով: Դատական քննությունը տարբեր քաղաքներում էր իրականացվում` հիմնական մասը հենց Բաքվում, մի մասը` Բելառուսում և Վորոնեժում: Ամենամեծ, ամենասարսափելի գործը դատական հետաքննության ենթարկվեց Մոսկվայում:
Այսինքն` խորհրդային իշխանություններն իրենց իրավասության և իրենց ողջամտության սահմաններում անում էին ամեն ինչ: Մի կողմից նրանք թույլ չտվեցին, որպեսզի ազգայնական կրակը բոցավառվի, մյուս կողմից էլ ադրբեջանական իշխանություններին և հայատյացությամբ լցված զանգվածին համոզեցին նրանց անպատժելիության մեջ, որից հետո էլ տեղի ունեցան ոչ միայն Կիրովաբադի, այլ նաև Բաքվի հայերի առաջին ոտնձգությունները:
Երբ ուսումնասիրում ենք փաստաթղթերը, առավել քան պարզ է դառնում, որ իրականում հայերի ջարդերը սկսվել են 1988 թվականի ամռանից, պարզապես դրանք լոկալ էին, զանգվածային բնույթ չէին կրում, իսկ ադրբեջանական իշխանությունները հետաքննություն չէին սկսում և այդ գործերն այդպես էլ չբացահայտվեցին:
Իսկ ինչ վերաբերում է Կիրովաբադին, ապա այնտեղ լուրջ հետևանքներ չեղան, քանի որ Սումգայիթի փորձից ելնելով` հայերը համախմբվեցին և կազմակերպված պաշտպանություն իրականացրեցին: Տեղի ունեցավ լուրջ դիմադրություն, և արդյունքում հնարավոր եղավ լքել քաղաքն առանց մարդկային կորուստների:
1990 թվականի հունվարի 13-ից արդեն սկսվեցին հայերի ջարդերը Բաքվում: Սա արդեն այն դեպքն է, որ այսպես ասած, կրում էր զանգվածային բնույթ: Սպանությունները, ոտնձգությունները սկսեցին 1988-ի ամռանից: Կարելի է ասել, որ Սումգայիթը աննկատ անցավ, քանի որ ոչ մի կերպ չլուսաբանվեց, թե որտեղ կամ ում են ձերբակալել: Եթե Ադրբեջանում իմանային, որ մահապատիժ է հասել այդ արարքի համար, ապա հետագա գործողությունները գուցե տեղի չունենային: Պարզ կդառնար, որ սա շատ ավելի լուրջ է, քան մտնել հայի տուն «ծեծել, սպանել, ունեցվածքը յուրացնել»: Անպատժելիության արդյունքում տեղի ունեցան հետագա ոճրագործությունները:
1990 թվականին արդեն Խորհրդային միությունը գոյությունը գրեթե դադարեցրել էր, պետական ինստիտուտները արդեն չէին գործում, իսկ դրանց ֆունկցիաները Ադրբեջանի տարածքում իրականացնում էր Ազգային ճակատը: Հունվարի 13-ին սկսվեցին հայերի ջարդերը Բաքվում, որոնք ավարտվեցին հունվարի 19-ին, երբ Խորհրդային միության բանակը տանկերով մտավ Բաքու, որպեսզի կանխի արնահեղությունը: Հունվարի 20-ին տանկերի տակ զոհվեցին 100-150 մարդ: Այդ օրն Ադրբեջանում կոչում են «սև հունվար», իսկ այդ մարդկանց` շեհիդներ, այսինքն մարդիկ, ովքեր զոհվել են հանուն Ադրբեջանի անկախություն: Սակայն սա չի համապատասխանում իրականությանը, եղելությունը հետևյալն էր. Ազգային ճակատը ժողովրդին դուրս էր բերել փողոցներ` կոչ անելով չենթարկվել բանակին, զորքերին և սեփական մարմնով պահել տանկերը, իսկ տանկերը իրենց գործն արեցին ու մինչև վերջ գնացին:
- Շատ է խոսվում միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին, իսկ մեր հասարակության իրազեկվածությունը թեմայի վերաբերյալ բավարար համարո՞ւմ եք: Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել այդ ուղղությամբ:
- Եթե անկեղծ լինեմ ես շատ զարմացած եմ, քանի որ միշտ կարծել եմ, որ այդ պատմությունները բոլորը գիտեն, ոչ մեկի համար գաղտնիք չի: Սակայն վերջերս մի առիթով հասկացա, որ երիտասարդությունն իրազեկվածության խնդիր ունի:
Այս խնդիրն ունի պետական աջակցության ու միջամտության կարիք: Նախ պետք է հասկանալ թե որ տարիքից է պետք խոսել այս մասին, որպեսզի ընկալումը ճիշտ լինի:
Մենք խնդիր ունենք երիտասարդ սերնդի հետ աշխատանք տանելու, իրազեկելու: Այստեղ մենք պետք է ցուցաբերենք զգուշավորություն, քանի որ բացառելի չի, որ կնետվենք այլատյացության «գիրկը» և երիտասարդության մոտ կարծրատիպեր կձևավորվեն, որն անթույլատրելի է:
Անհրաժեշտ է, որպեսզի լուրջ հանձնաժողով աշխատի, որը բաղկացած կլինի պատմագետներից, հոգեբաններից, մանկավարժներից: Պետք է կարողանանք մի կողմից ճիշտ տեղեկատվություն տրամադրել, մյուս կողմից` թույլ չտալ, որ այն դառնա «ադրբեջանատյացության» հիմք: Այսինքն, պետք է իմանալ եղելությունը, ճիշտ գնահատել մեղավորներին, հասկանալ պատճառի ու հետևանքի խնդիրը: Այս ամենի արդյունքում երիտասարդների մոտ չպետք է սերմանել այն միտքը, որ ադրբեջանցին ասոցացվի Սումգայիթի, ու մահվան արժանի, միայն «քանդող» էակի հետ:
Ամփոփելով կարող եմ ասել, որ խնդիր ունենք ճիշտ մատուցման, ճիշտ ընկալման հետ: Այս ամենը չպիտի բերի այլատյացության դրսևորումների` իր հետևանքներով: Սակայն պետք է փաստել, որ եղածը չպետք է կրկնվի:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը
այլ նյութեր այս թեմայով
- Բայրամովը և Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև խնդիրները Տեղեկության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների...
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի վտանգի մասին Թուրք նախարարն իր հոդվածում նշել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղ համաձայնության հասնելու փորձերու հաջողության...
- Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։
- Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության...
- Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական և տարանցման ոլորտներում, հատկապես Հյուսիս-հարավ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ