ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանն ու Ալիևն ընդունել են մոտ ապագայում հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հաղորդագրություն են տարածել` ամփոփելով փետրվարին տարածաշրջան կատարած այցը:

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումների շրջանակում քննարկվել են մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ հանդիպման շրջանակում հավանական քննարկվելիք թեմաները: 

Հաղորդվում է նաև, որ տարածաշրջանային այցի ժամանակ երկրների ղեկավարները համանախագահներին զեկուցել են հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում իրենց զրույցի մասին: Ղեկավարներն ու համանախագահները քննարկել են իրավիճակն ու հաջորդիվ քայլերի վերաբերյալ իրենց սպասումները:

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Բացի այդ, նրանք ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները: Ղեկավարներն ընդունել են համանախագահների՝ մոտ ապագայում նրանց հովանու ներքո հանդիպելու առաջարկը: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: