ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպասվող ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում. կանխատեսումներն Էրդողանի օգտին չեն

2019թ. մարտի 31-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ:

Անդրադառնալով ընտրություններին՝ հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական համատեղ ընտրություններ: Թուրքիայի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ վերընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ընտրողների ձայների 52,6 տոկոսը: Այս հաղթանակը հնարավորություն տվեց Էրդողանին իր իշխանությունը Թուրքիայում պահպանել մինչև 2023թ.: Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն ստացավ ընտրողնների 42,5 տոկոս վստահության քվեն՝ 600 հոգուց բաղկացած խոհրդարանում ձեռք բերելով 293 մանդատ:

ՏԻՄ ընտրությունների պաշտոնական գործընթացը մեկնարկել էր 2019թ. հունվարի 1-ին: Ընտրություններին մասնակցության հայտ էին ներկայացրել տասներկու քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ – AKP), գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ ի դեմս Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ – CHP), Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ – MHP), նորաստեղծ «Լավ» կուսակցությունը (İyi Parti), Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ – HDP), Երջանկություն կուսակցությունը (ԵԿ – SP), Ձախ դեմոկրատական կուսակցությունը (ՁԴԿ – DSP) և այլն:

Համաձայն հարցումների՝ անցած տարվա ընտրություններից հետո նկատվում է Արդարություն և զարգացում կուսակցության հանդեպ վստահության զգալի անկում: Ըստ Եվրասիա հասարակական հետազոտման կենտրոնի, ԱԶԿ-ն զգալիորեն թուլացրել և շարունակում է թուլացնել հանրության հետ իր կապը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ կուսակցությունը շարունակի կորցնել իր ընտրողներին՝ ի օգուտ Ազգայնական շարժում կուսակցության և Հանրապետական ժողովրդական կուսակցության:

Հարցումների արդյունքները տես ստորև.

2018թ. նոյեմբեր «Մետրոպոլ» հետազոտական կենտրոն

2019թ. հունվար

«Optimar» գործակալության

2019թ. հունվար

Կենտրոնամետ «PI-AR» գործակալություն

ԱԶԿ - 41%

ԱԶԿ - 32.5 %

ԱԶԿ - 30.2 %

ՀԺԿ - 25%

ՀԺԿ - 20 %

ՀԺԿ - 22.3 %

ԱՇԿ - 12%

«Լավ» կուսակցություն - 5.5 %

ԱՇԿ - 11.7 %

ԺԴԿ - 10%

ԱՇԿ - 5.4 %

«Լավ» կուսակցություն - 10.4%

«Լավ» կուսակցություն - 9%

ԺԴԿ - 5.4 %

ԺԴԿ - 9.5 %

Սակայն պետք է հաշվի առնել, որ առավել ևս Թուրքիայի պես ոչ ժողովրդավար երկրներում հարցումների արդյունքները ոչ միշտ են համընկնում ընտրությունների վերջնական արդյունքների հետ: Պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ ընտրությունների ընթացքում կատարվող խախտումներն ու պետական ռեսուրսի չարաշահումները:

Հիշեցնենք, 2014թ. ընտրություններին ընդառաջ «Էքշիսյոզլուք» կայքում հրապարակված հարցումները ցույց էին տալիս, որ ԱԶԿ-ն կարող էր հավաքել մոտ 47 տոկոս ձայն, ՀԺԿ-ն՝   34 տոկոս, իսկ ԱՇԿ-ն՝ մոտ 10%: Իսկ ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն հավաքել էր 45.60 տոկոս, ՀԺԿ-ն՝ 27.80 տոկոս, իսկ ԱՇԿ-ն՝ 15.20% ձայներ:

Սակայն հաշվի առնելով Թուրքիայում նկատվող ժողովրդավարության զգալի հետընթացը, կարելի է ակնկալել, որ 2019թ. ՏԻՄ ընտրությունների տարբերությունը 2014թ-ի համեմատ բավական տարբերվող կլինի:

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը համարվում են Թուրքիայի ամենախոշոր քաղաքները և այս քաղաքներում հաղթանակելը նույնպես զգալի ազդեցություն կունենան ՏԻՄ ընտրություններում:

Բացի այդ, մեծ քաղաքներից հեռու բնակվող Թուրքիայի բնակչությունը նույնպես կարևոր դեր է խաղում ընտրություններում՝ հիմնականում ի օգուտ գործող իշխանությունների: Դա պայմանավորված է նաև նրանց պահպանողական հայացքներով: Հաշվի առնելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքն իրեն համարում է չափավոր իսլամի և չափավոր պահպանողականության հետևորդ, նա մեծ շանսեր ունի այդ տարածքներում վաստակելու մեծ թվով վստահության քվե և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում:

Չնայած առկա կանխատեսումներին և ԱԶԿ քաղաքական թիմի ցածր ցուցանիշներին՝ Էրդողանը ջանք չի խնայի իր համար ցանկալի արդյունքներին հասնելու համար և չի բացառվում, որ կկարողանա պահպանել իր դիրքերը՝ հատկապես հենվելով ծայրամասերի և Թուրքիայի խոշոր քաղաքներից հեռու բնակվող բնակչության քվեի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: