Լազար Սերեբրյակով. hայազգի ռուսաստանցի ծովակալ, Նովոռոսիյսկի հիմնադիրներից մեկը
Լազար Մարկովիչ Սերեբրյակովը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան) ռուսաստանցի ծովակալ է, Կովկասյան արշավանքների և Ղրիմի պատերազմի մասնակից, Ծովակալների խորհրդի անդամ, Նովոռոսիյսկ քաղաքի և նավահանգստի հիմնադիրներից մեկը: Ծովակալ Սերեբրյակովն աչքի էր ընկնում իր քաջությամբ և խիզախությամբ: Կրթված ծովային սպան, ով տիրապետում էր մի քանի արևելյան լեզուների, ոչ միայն ռազմական մեծ առաջնորդ էր, այլև տաղանդավոր գիտնական:
Ղազար Արծաթագործյանը ծնվել է 1792 թվականին Կարասուբազարում (ներկայիս Բելոգորսկ): Նա սերում է հայ ազնվականներից: Ազգանունը փոխել է Սերեբրյակովի (իր ազգանվան ռուսերեն թարգմանությունը) հետագայում: Ղազարը դաստիարակվել է հայկական միջավայրում` ազգային ավանդույթներով, սովորել է հայկական դպրոցում, գրում է Lratvakan.com-ը:
1810 թվականին Լազար Սերեբրյակովը, որպես կամավոր, ծառայության է անցել Սևծովյան նավատորմում, իսկ 1814 թվականին դարձել է գարդեմարին, մեկ տարի անց` միչման, 1820-ին `լեյտենանտ, իսկ 1828-ին` կապիտան-լեյտենանտ` Գլխավոր ծովային շտաբի պետի ղեկավարության ներքո:
1828-1829 թվականներին Սերեբրյակովը մասնակցել է թուրքերի դեմ արշավանքին: 1828 թվականի արշավանքի ժամանակ աչքի է ընկել Անապայի գրավման, այնուհետև` Վառնայի շրջափակման ժամանակ: 1829 թվականի արշավանքի ժամանակ Սերեբրյակովը մասնակցել է Մեսեմվրիայի և Միդիայի գրավմանը: Թուրքերի դեմ արշավանքում առանձնանալու համար նա ներառվել է Գվարդիական անձնակազմում: 1832 թվականին Սերեբրյակովը ստացել է 2-րդ ռանգի կապիտանի կոչում և մինչև 1833 թվականը գեներալ Մուրավյովի գլխավորած արշավախմբի կազմում եղել է Կոստանդնուպոլսի մերձակայքում և Եգիպտոսում:
1834 թվականին Սերեբրյակովի հրամանատարությանն է հանձնվել «Պոլտավա» նավը. նա կանոնավոր նավարկություններ է կատարել Սև ծովի Կովկասյան ափերի մոտ: 1837 թվականին ստացել է 1-ին ռանգի կապիտանի կոչում` Կովկասյան գծի հրամանատարի շտաբում նշանակվելով ծովային գործերով շտաբ-սպա:
1838 թվականի սեպտեմբերի 12-ին Նիկոլայ I-ի հրամանով ռուսական նավատորմի նավերն ադմիրալ Միխայիլ Լազարևի և գեներալ Նիկոլայ Ռաևսկու հրամանատարությամբ մտել են Ցեմեսսյան ծովախորշ: Կոտրելով թուրքերի և լեռնեցիների դիմադրությունը` Ցեմեսսյան ծովախորշի մոտ թուրքական ամրոցի փլատակներ վրա իջեցվել է ռուսական զորքի դեսանտ (5816)` Լազար Սերեբրյակովի հրամանատարությամբ: Այդ հիշարժան օրն էլ համարվում է Նովոռոսիյսկի հիմնադրման օրը:
Ցեմեսսյան ծովախորշում ձևավորվեց ռուսական Ցեմեսսյան ամրությունը: Իսկ շուտով սկսվեց քաղաքի շինարարություն, որին 1839 թվականին տրվեց Նովոռոսիյսկ անվանումը: Հենց Սերեբրյակովին է հանձնարարվել Նովոռոսիյսկ քաղաքի կառուցումը, ինչպես նաև Նովոռոսիյսկի նավահանգստի ղեկավարումը, գրում է Kavkazoved.info-ն: Դեսանտային գործողության հաջող անցկացման համար 1838 թվականի հոկտեմբերի 8-ին Սերեբրյակովին շնորհվել է կոնտր-ադմիրալի կոչում, նա դարձել է Ցարի պահակախմբի անդամ: 1839-ին Սերեբրյակովը նշանակվել է Սևծովյան ափային գծի 1-ին բաժնի հրամանատար և Նովոռոսիյսկի նավահանգստի ղեկավար:
Լազար Սերեբրյակովին հաջողվել է ծանրագույն պայմաններում մոբիլիզացնել զորքերը, բնակչությանը և վերաբնակներին ռազմածովային նոր, խոշոր բազայի տնտեսական և վարչական ողջ ենթակառուցվածքի շինարարության համար: Նրա ջանքերի շնորհիվ ոչ մեծ գյուղը սկսել է վերածվել գեղեցիկ քաղաքի` ժամանակակից ամրություններով և հարմար նավամատույցներով, ամուր բնակելի շենքերով, սալարկված փողոցներով, հիվանդանոցներով և եկեղեցիներով, փոստային բաժանմունքներով և երեխաների համար անվճար դպրոցներով: Սերեբրյակովը քաղաքի հանրային գրադարանի հիմնադրման նախաձեռնողներից է: Նրա շնորհիվ այստեղ հիմնադրվել է նաև հայկական հոգևոր կենտրոն: Սերեբրյակովի ջանքերով 1845 թվականին բացվել է Նովոռոսիյսկի առևտրային նավահանգիստը և հաստատվել են ժամանակավոր մաքսային կարգեր: 1848 թվականին Առևտրային հրապարակում Սերեբրյակովի ղեկավարությամբ կառուցվել է քաղաքի ամենամեծ շինությունը` Ադմիրալտեյստվոն: Շրջանի զարգացման և քաղաքաշինության մեջ մեծ ավանդի համար Սերեբրյակովը 1848 թվականին ստացել է փոխ-ծովակալի կոչում: 1851 թվականին նա նշանակվել է Սևծովյան ափային գծի ղեկավար:
Ղրիմի պատերազմի սկզբին Սերեբրյակովը գլխավորել է ափային պաշտպանությունը և կրճատված ամրոցների պաշտպանությունը Կովկասի Սևծովյան ափերի նավահանգիստներում: Ռազմական գործողությունների` Կարս տեղափոխելու ժամանակ Սերեբրյակովը ղեկավարել է Վրաստանում թուրքերի կողմից զբաղեցրած ափամերձ ամրությունների ետ գրավումը: 1856 թվականին Սերեբրյակովն ազատվել է զբաղեցրած պաշտոններից, ստացել ծովակալի կոչում և նշանակվել Ծովակալության խորհրդի անդամ:
Գերազանց ծառայության և հայրենիքին ցուցաբերած բացառիկ ծառայությունների համար Լազար Սերեբրյակովն արժանացել է ռուսական բազմաթիվ բարձր պարգևների:
Լազար Սերեբրյակովը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, գրում է Armmuseum.ru-ն: 1861 թվականին Լազար Մարկովիչը Ղրիմի իր կալվածք ուղևորության ժամանակ սարից անհաջող իջնելու հետևանքով ոտքի լուրջ վնասվածք է ստացել, ինչից հետո արդեն չի կարողացել քայլել: Ի հավելումն դրան` Պետերբուրգ վերադառնալիս ուժեղ մրսել է և կարճատև հիվանդությունից հետո 1862 թվականի փետրվարի 28-ին (այլ աղբյուրների համաձայն`փետրվարի 18-ին) մահացել: Նա հողին է հանձնվել բարձրագույն զինվորական պատիվներով Կարասուբազարի հայկական գերեզմանատանը` ծնողների կողքին….
1955 թվականին Սևծովյան նավատորմի հրամանատարության որոշմամբ և ԽՍՀՄ ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբի պետ, ծովակալ Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյանց) միջնորդությամբ ծովակալ Արծաթագործյան-Սերեբրյակովը զինվորական բոլոր պատիվներով վերահուղարկավորվել է Սևաստոպոլ Փառքի պանթեոնում` իր որդու` Մարկոս Արծաթագործյանի կողքին:
Նովոռոսիյսկ Նաբերեժնայա փողոցն անվանափոխվել է Սերեբրյակովի անունով, այնտեղ տեղադրված է Նովոռոսիյսկի հիմնադիր հայրերի` Նիկոլայ Ռաևսկու, Միխայիլ Լազարևի և Լազար Սերեբրյակովի արձանը:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ