Սերժ Թանկյանը կոչ է անում չայցելել Թուրքիա
Աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կոչ է արել դադարել Թուրքիա այցելություններն՝ ի հիշատակ Դարդանելի գործողությունների զոհերի, մինչև Թուրքիայի կառավարությունը չընդունի իր սեփական պատմությունը և փոփոխություններ ներմուծի իր հասարակությունը փոխակերպելու մեթոդներում՝ «ի նպաստ իր քաղաքացիների և մնացած աշխարհի»: Այս մասին փոխանցում է news.am-ը:
Նորզելադնական News Hub կայքում հրապարակված իր հոդվածում Թանկյանը հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարությունն Էրդողանի ղեկավարման ներքո տարեցտարի ծախսում է միլիոնավոր դոլարներ Վաշինգտոնում և աշխարհի մյուս մայրաքաղաքներում Հայերի Ցեղասպանությունը ճանաչելու դեմ լոբինիգին ուղղված:
«Այս շաբաթ Նոր Զելանդիայում մենք բախվել ենք մեր ժամանակակից պատմության ամենասարսափելի դրվագներից մեկի՝ Քրայսթչերչի մզկիթներում Ավստրալիայի քաղաքացիություն ունեցող զինված անձի կողմից (ես հրաժարվում եմ հիշատակել նրա անունը) անմեղ հավատացյալներին կրակելու հետ: Հրաձգությունից հետո հայտնի դարձավ, որ Էրդողանը բազմիցս ցուցադրել է հրաձիգի խմբագրված տեսանյութը տեղական ընտրական հանրահավաքների ժամանակ և բացահայտ կերպով սպառնացել նորզելանդացիներին և ավստրալացիներին նմանօրինակ հայտարարություններով. «Ձեր տատիկներն ու պապիկները եկել են այստեղ, իսկ նրանցից ոմանք՝ վերադարձել դագաղների մեջ»: Եթե դուք գաք ձեր պապիկների նման, վստահ եղեք, որ չեք վերադառնա, ինչպես ձեր պապիկները»,-գրում է Թանկյանը, որը տուն ունի Նոր Զելանդիայում եւ անվանում է ինքն իրեն նորզելանդացի:
Թանկյանը դիմել է աշխարհի քաղաքական գործիչներին հարցով՝ հասկանո՞ւմ են արդյոք նրանք, թե ինչպիսի հետեւանքների կհանգեցնեն Էրդողանի գործողությունները ոչ միայն իր երկրում, այլեւ ամբողջ տարածաշրջանում եւ աշխարհում ապակայունացման համար: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի վարչակազմը Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ թույլ է տվել համագործակցել Թուրքիայի հետ ենթադրյալ աշխարհաքաղաքական արտոնություն ստանալու փոխարեն, մինչդեռ Էրդողանը տրամադրում է Պուտինին, Թրամփին եւ մնացածին միմյանց դեպ:
Թանկյանը շեշտում է, որ Նոր Զելանդիան ԱՄՆ չէ, և նրանք պետք է ասեն «ոչ» Էրդողանին, եթե վերջինիս կառավարությունը փորձի արտոնություններ տրամադրել ԱԳ նախարար Ուինսթոն Պիտերսին կամ կաշառք տալ՝ առաջարկելով ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
