ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը ապրիլի 12-ի հնարավոր «կոշտ» Brexit-ին

© AP Photo/Matt Dunham

ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը առանց համաձայնագրի հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի ապրիլի 12-ի հնարավոր դուրս գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ):

«Քանի որ ավելի ու ավելի հավանական Է, որ Միացյալ Թագավորությունն ապրիլի 12-ին Եվրոպական միությունը կլքի առանց համաձայնագրի, Եվրահանձնաժողովն այսօր ավարտել Է նախապատրաստությունը «կոշտ» Brexit-ի սցենարին»,-նշվում Է ԵՀ-ի հայտարարության մեջ: Դրանում ընդգծվում Է, որ ԵՄ-ի բոլոր քաղաքացիները և բիզնեսը պետք Է նույնպես պատրաստ լինեն «կոշտ» Brexit-ին, նույնիսկ եթե այդ սցենարն անցանկալի Է:

«Առանց գործարքի սցենարում Մեծ Բրիտանիան երրորդ երկիր կդառնա առանց որևիցե անցումային մեխանիզմի: Այդ պահից ԵՄ-ի բոլոր առաջնային և երկրորդային օրենքները կդադարեն կիրառվել Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Անցումային ժամանակաշրջան չի լինի, ինչպես դա նախատեսված Է դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում: Դա, ակնհայտորեն, զգալի խախտումների կհանգեցնի կողմերի քաղաքացիների և բիզնեսի համար»,-ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: